Ժամանակակից աշխարհում տուրիզմը տնտեսական գործունեության ամենամեծ և դինամիկորեն զարգացող ոլորտներից է: Զբոսաշրջության բարձր աճն ու զարգացման տեմպերը տնտեսության տարբեր ոլորտներում մեծ ազդեցություն ունեն: Տուրիզմը նաև համաշխարհային ինտեգրացման կարևորագույն գործոններից է:
Աշխարհում միջազգային տուրիզմը խիստ անհավասարաչափ է բաշխված: Դա բացատրվում է տարբեր երկրների սոցիալական և տնտեսական զարգացմամբ: Օրինակ` ԱՄՆ-ն ճանապարհորդության և զբոսաշրջության արդյունաբերությունում շարունակում է մնալ խոշորագույն գործատուներից մեկը: Այս երկրում 15, 8 մլն մարդ է աշխատում տուրիզմի ոլորտում:
Ինչևէ, մարդկանց նախասիրությունները տարբեր են, և այսօր կարելի է տարատեսակ ճանապարհորդություններ կազմակերպել տարբեր երկրներ տարբեր նպատակներով:
Համաշխարհային տուրիզմի ամենահանրաճանաչ ու հեռանկարային տեսակներից են մշակութային-ճանաչողական, թեմատիկ, արկածային, կրուիզային տուրերը և բնապահպանական տուրերը կամ էկոտուրերը:
Մշակութային-ճանաչողական տուրիզմի կենտրոններից են Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը: Այս տարածաշրջանները աչքի են ընկնում իրենց պատմամշակութային արժեքներով: Ամիսներ տևող արշավներ են կազմակերպվում, օրինակ, դեպի Տիբեթ և Հիմալայներ:
Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռներն են
Բնապատկեր Տիբեթից
Տուրիզմի այս տեսակը զարգացած է հատկապես հարավ-արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում, Չինաստանում:
Շատ մարդկանց հետաքրքրում են թեմատիկ ճանապարհորդությունները: Դա կարող է կապված լինել որոշակի երևույթների, առարկաների կամ իրադարձությունների հետ: Օրինակ` ինչ-որ երկիր կարող է աչքի ընկնել իր յուրահատուկ կլիմայով կամ հնադարյան հուշարձաններով: Շատ երկրներում էլ անց են արտասովոր փառատոններ են կազմակերպվում:
Ռիո դե Ժանեյրոյի շքեղ կառնավալը
Հյուսիսային Կորեայում ամեն ամառ անցկացվում է Ցեխի փառատոնն ամեն տարի երկու միլլիոն զբոսաշրջիկի է գրավում
Երկիր մոլորակի վրա դժվար է գտնել չուսումնասիրված վայրեր, ուստի շատ արկածախնդիրների ու ռոմանտիկների կանչում են մոլորակի ամենահեռավոր կետերը, խորջրյա ծովերն ու օվկիանոսները, բարձրադիր լեռները: Արկածային ճանապարհորդությունը հատկապես զարգացած է Անտարկտիդայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Հարավային Ամերիկայում ու Ռուսաստանում:
Երկինք մխրճվող լեռները միշտ էլ ձգում են մարդկանց
Կրուիզային ճանապարհորդությունը նույնպես արագ է զարգանում: Եվրոպական երկրներն ու Հյուսիսային Ամերիկան տուրիզմի այս տեսակի երկրներից են: Այս երկներում հսկայական նավեր են կառուցվում, որոնք տեղավորում են հազարավոր ուղևորների:
Ուղևորատար նավը մայրամուտին
Էկոտուրիզմը, կարելի է ասել, զբոսաշրջության ամենապատասխանատու ոլորտներից է: Այն նախատեսված է բնության պահպանման և տեղացիների բարօրության համար:
Բնությունը մի հրաշք է, որը պետք է պահպանել
Տուրիզմի բոլոր ոլորտներն էլ հետաքրքիր են, մենք կարող ենք դրանք նույնիսկ զուգակցել միմյանց հետ:
Հաճելի ճանապարհորդություն բոլորիս:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
- 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
- TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am