Կարևորելով զբոսաշրջության զարգացումը Հայաստանում և որակյալ գիդ-էքսկուրսավարների դերն այդ գործում` «Regent» կրթախորհրդատվական կենտրոնն արդեն մեկ տարուց ավել է`կազմակերպում է գիդ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ: Գարնան սկզբից մեկնարկվում է հերթական դասընթացը:
Զբոսաշրջության իմաստը միայն զբոսաշրջիկների ներհոսքն ապահովելը չէ կամ երկրի տեսարժան վայրերը ցույց տալը: Զբոսաշրջության շրջանակների մեջ է մտնում նաև որակյալ սպասարկումը: Տուրիստական ընկերություններին նախ և առաջ անհրաժեշտ են հմուտ գիդ-էքսկուրսավարներ, որոնց դերն իրենց ընկերությունը և առավել ևս երկիրը ներկայացնելն է:
Գիդ-էքսկուրսավարն առաջինն է ողջունում հյուրերին և վերջում էլ ճանապարհում է նրանց:
Ինչպես է զբոսաշրջիկն ընկալում երկիրը և մշակույթը, մեծապես կախված է գիդ-էքսկուրսավարից, քանի որ զբոսաշրջիկները իրենց հիմնական ժամանակն անց են կացնում գիդ-էքսկուրսավարի հետ: Նույնիսկ ասում են, որ գիդ-էքսկուրսավարները երկրի ոչ պաշտոնական դեսպաններն են:
«Regent» կրթախորհրդատվական կենտրոնի հնգամսյա դասընթացը պատրաստում է պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավարների: Կարևորելով գործնական հմտությունների ձեռք բերումը` կենտրոնը տեսական գիտելիքների հետ մեկտեղ դասընթացի ավարտին կազմակերպում է գործնական տուր, որի ժամանակ գիդ-էքսկուրսավարները կկարողանան ցույց տալ իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:
Ի վերջո, մեր կենտրոնի նպատակը բարեկիրթ և գիտակ գիդ-էքսկուրսավարներ պատրաստելն է, որոնք կարող են մեր երկիրը ներկայացնել հավուր պատշաճի:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- Հյուրանոցային կառավարման (HOTEL Management) մասնագիտացված դասընթացներ,
- ՏՈՒՐ–Մենեջերների (Tour Management) մասնագիտացված դասընթացներ,
- ԳԻԴ–էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ–Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,
Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am