Իսպանիա. Բարսելոնի Վենետիկյան աշտարակները խոստացել են երիտասարդացնել

Բարսելոնի քաղաքապետարանը նախատեսում է սկսել Վենետիկյան աշտարակների վերանորոգումը արդեն այս տարվա վերջին: Աշտարակների նորացումը կտևի շուրջ կես տարի և կարժենա  700 հազար եվրո: Վենետիկյան աշտարակները կառուցվել են 1929  թվականին Ռամոն Ռեվենտեսի նախագծով: Շինարարությունը նվիրված է եղել  Համաշխարհային ցուցահանդեսի բացմանը: Աշտարակների շինարարության համար մոդել է հանդիսացել Վենետիկի Սան Մարկո զանգակատունը:

Ճարտարապետի նախագծի համաձայն՝ աշտարակները   յուրօրինակ շքամուտք են  հանդիսանում 1929  թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար: Աշտարակները ընդգրկված են Բարսելոնի ճարտարապետական  ժառանգության ցանկում: Քաղաքապետարանը մտադիր է վերականգնել ոչ միայն ներքին, այլև  արտաքին պատը և հեռացնել պաշտպանիչ ցանցը, որը տեղադրված է աշտարակների վերին մասում:

You might also like