Տորոնտոյում ակվարիում է բացվել

Տորոնտոյի հեռուստաաշտարակի մոտ բացվել է  Ripley’s Aquarium-ը՝ նոր տեսարժան վայր, որը պետք է ներգրավի տարեկան երկու միլիոն մարդ: Դա Կանադայի ամենամեծ և Հյուսիսային Ամերիկայի ամենահետաքրքիր  ակվարիումն է: Ակվարիումը բաղկացած է ինը տարբեր գոտիներին՝ վեց միլիոն  լիտր ջրով, որտեղ ապրում է  450 տարբեր տեսակների ավելի քան 16 հազար ծովային կենդանի:

Ripley's Aquarium

Ակվարիումի այցելուները կարող են հիանալ ինչպես կանադական ձկներով, այնպես էլ՝ էկզոտիկ ծովային կենդանիներով, ինչպիսիք են՝ ութոտնուկները, շնաձկները և այլն: Բոլոր սրահներում ներկայացված են հազվագյուտ կենդանիների կմաղքներ, օրինակ՝ հսկա կապույտ կետ:

Ripley's Aquarium

Առանձին տարածքը տրամադրված է անսովոր խեցեղենին, իսկ «Վտանգավոր ծովածոց» սրահում զբոսաշրջիկները կծանոթանան ծովային ֆաունայի ամենավտանգավոր կենդանիներին՝ վագրային շնաձկներին, կետադելֆիններին և հսկա մեդուզաներին: Ակվարիումը բաց է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ին: Մուտքի տոմսի արժեքը 28 կանադական դոլար է ($25):

Ripley's Aquarium

You might also like