Եթե ձեզ համար իդեալական հանգիստը ցանցաճոճում գիրք կարդալն է, ապա ճանապարհորդությունը նավում հազարավոր համախոհների և աղմկոտ զվարճանքների հետ կարող է դառնալ ձեր ամենավատ մղձավանջը։ Այնուամենայնիվ, շատ զբոսաշրջիկներ թեմատիկ կռուիզները համարում են իրենց կյանքի ամենաանսովոր և գրավիչ արկածներից մեկը։ Ամեն տարի աշխարհում կազմակերպվում են շուրջ 700 ստանդարտ կռուիզներ, այդ պատճառով տուրօպերատորները ջանում են առաջարկել իրենց հաճախորդներին նոր և անսովոր առաջարկներ։ Օրինակ, առաջիկա աշնանը 80-ական թվականների բոլոր սիրահարները կարող են մասնակցել ծովային ճանապարհորդության՝ նվիրված Kiss խմբին։
2016 թվականին աշխարհի զբոսաշրջիկները նաև կարող են մասնակցել Disney Cruise-ի «Աստղային պատերազմներ» կռուիզին, Crystal Cruises-ի «Գահերի խաղը» կռուիզին և MeowMeow Cruise-ին կատուների սիրահարների համար։