Լավագույն ուղղությունները ձեր կենդանակերպի համար

Կատարյալ ճանապարհորդության համար մեկ ընդհանուր կանոն գոյություն չունի։ Մեկի համար տարբերություն չկա, թե որտեղ գնալ, չէ որ ճանապարհորդության համն ու հոտը լավ ընկերախումբն է։ Իսկ մեկ ուրիշը սիրում է մանրամասնորեն պլանավորել ամբողջ ուղևորությունը, այդ թվում՝ պատուհանից բացվող տեսարանը։

Իսկ ինչ կլինի, եթե բազմազանության համար փորձեք լիցքաթափվել և թողնել, որ աստղերը ձեզ առաջնորդեն։ Ո՞ր զբոսաշրջային ուղղություններն են առավել հարմար ձեր կենդանակերպին։ Պատասխանը կգտնեք ստորև։

Ջրհոս

Հետաքրքրասեր Ջրհոսները, ովքեր ունեն վառ երևակայություն, փորձում են խուսափել ծեծված զբոսաշրջային երթուղիներից և դժվար թե վստահեն ուղեցույցների խորհուրդներին։ Չբացահայտված, առեղծվածային վայրերը իսկապես կգրավեն Ջրհոսներին։

Islandia

Խորհուրդ է տրվում այցելել․

Իսլանդիա, որտեղ կարող եք հիանալ Հյուսիսափայլի անհավանական գեղեցիկ տեսարանով։

Պերու, որտեղ կարող եք ծանոթանալ հարուստ պատմությանը և տեսնել ինկերի առեղծվածային Մաչու Պիկչու քաղաքը։

Ձկներ

Հանգիստ ձկները, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտան մեկուսի լողափում հանգստին, որտեղ նրանց ոչ ոք չի անհանգստացնի։ Նրանց պետք է այնպիսի վայր, որտեղ նրանք կարող են մեկուսանալ ամենօրյա իրարանցումից և աղմուկից, մնալ մենակ սեփական եսի հետ։

Japan

Խորհուրդ է տրվում այցելել․

Ճապոնիա, որտեղ կարող եք ծանոթանալ երկրի հնագույն ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Կանարյան կղզիներ, որտեղ կարող եք վայելել մաքրեմաքուր ծովը և ավազե լողափերը։

Խոյ

Ակտիվ և էներգետիկ Խոյերը նախընտրում են էքստրեմալ հանգիստը։ Նրանց պետք է մատուցել ամենավառ տպավորությունները։

AAdohb4

Խորհուրդ է տրվում այցելել․

ՀԱՀ, որտեղ կարող եք այցելել սաֆարիի։

Թունիս, Տանզանիա, որտեղ կարող եք վայելել ակտիվ հանգստի անսպառ հնարավորությունները։

Ցուլ

Ցուլերը հայտնի են իրենց նուրբ ճաշակով և սիրում են իրենց երես տալ ուղևորության ընթացքում։ Համեղ խոհանոցը և լավ սպասարկումը մեծ նշանակություն ունեն այս կենդանակերպի համար ճանապարհորդական ուղղություն ընտրելիս։

AAdoNt3

Խորհուրդ է տրվում այցելել․

Վայն Քանթրի, Կալիֆորնիա, որտեղ կարելի է վայելել հանգիստ արձակուրդը և համեղ գինին։

Սեն Բարթս, Կարիբյան շրջան, որտեղ կարող եք հանգստանալ քաղաքային աղմուկից շքեղ վիլլաներում և հարմաարվետ քոթեջներում սպիտակ ավազե լողափերի հարևանությամբ։

Երկվորյակներ

Շփվող Երկվորյակները պաշտում են մարդաշատ վայրերը, որտեղ կարելի է նոր ծանոթություններ հաստատել, հետաքրքիր բաներ իմանալ։ Ակտիվ գիշերային կյանքով քաղաքային ուղղությունները կատարյալ տարբերակ են այս կենդանակերպի ներկայացուցիչների համար։

AAdpi4y

Խորհուրդ է տրվում այցելել․

Լոնդոն, Անգլիա, որպեսզի այցելեք հայտնի անգլիական բարերը, թատրոնները և համաշխարհային դասի թանգարանները։

Նիկոսիա, Կիպրոս, որտեղ կարող եք վայելել Կիպրոսի մայրաքաղաքի հարուստ մշակույթը։

Խեցգետին

Ճանապարհորդության ընթացքում այս կենդանակերպի ներկայացուցիչները նախընտրում են շրջապատված լինել ընտանիքով և մոտ ընկերներով։ Հանգիստ ընտանեկան միջավայրով վայրերը ամենահարմարն է նրանց համար։

AAdpda8

Խորհուրդ է տրվում այցելել․

Դևոն, Անգլիա, որտեղ կարող եք վայելել ամառանոցային հանգիստը և հիանալ գեղեցիկ բնապատկերներով։

Պալերմո, Սիցիլիա, որտեղ կարող եք հանգստանալ խաղաղ մթնոլորոտւմ։

Առյուծ

Եթե վայրը շքեղ է, ապա այն արդեն հայտնվել է Առյուծների ցանկում և մոտ ապագայում նրանք այնտեղ կայցելեն։

AAdp5r4

Խորհուրդ է տրվում այցելել․

Փարիզ, Ֆրանսիա․ Ֆրանսիական մայրաքաղաքի շքեղությունն ու նրբագեղությունն այն է, ինչ պետք է Առյուծներին։

Դուբայ, ԱՄԷ․ վայելել հանգիստը շքեղ հյուրանոցներում, զբաղվել բարձրակարգ շոփինգով և հիանալ արևելյան և եվրոպական ճոխ միախառնումով։

Կույս

Կույսերը ոչինչ ուղղակիորեն չեն ընդունում, նրանք սիրում են վերլուծել և ուսումնասիրել այն ամենն, ինչ կատարվում է նրանց շուրջը։ Երբեմն նրանք մեծ նշանակություն են տալիս մանրուքներին և սիրում, որ ամեն ինչ ընթանա պլանով։

AAdoTbj

Խորհուրդ է տրվում այցելել․

Մարոկկո․ հետաքրքրասեր Կույսերը այստեղ կգտնեն վառ տպավորություններ ստանալու բազմաթիվ տարբերակներ։

Հռոմ, Իտալիա․իտալական մայրաքաղաքի մշակութային ժառանգությունն ու պատմական հարստությունը անկասկած կտպավորեն Կույսերին։

Կշեռք

Հաղորդակցվող և ուրախ Կշեռքները հրաշալի ճանապարհի ընկեր են։ Լինելով հանգիստ և հավասարակշռված՝ նրանք հեշտությամբ հարմարվում են երկրի մշակութային առանձնահատկություններին։ Քայլարշավները ճանապարհորդության Կշեռքների սիրելի տարբերակն են։

AAdp0BS

Խորհուրդ է տրվում այցելել․

Կամբոջա․ ակտիվ Կշեռքները կստանան անմոռանալի տպավորություններ այս հրաշալի արևադարձային միջավայրում։

Միկոնոս, Հունաստան․ վայելել գիշերային կյանքը։

Կարիճ

Քմահաճ Կարիճները սիրում են, երբ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Որպես կանոն, նրանք խուսափում են մարդաշատ վայրերից և նախընտրում գրքով սրճարանում կամ այլ հարմարավետ վայրում հանգիստը։

AAdpdso

Խորհուրդ է տրվում այցելել․

Վենետիկ, Իտալիա, որտեղ կարելի է  շրջել քաղաքում մակույկներով։

Բորդո, Ֆրանսիա, որտեղ կարելի է հիանալ գեղեցկագույն ամրոցներով և համտեսել համեղ գինի։

Աղեղնավոր

Հետաքրքասեր Աղեղնավորները ճանապարհորդության ընթացքում նմանվում են անհանգիստ երեխաների։ Նրանք շուտ ձանձրանում են պարապությունից և միևնույն վայրում երկար ժամանակ գտնվելուց, նրանք կառչում են ամեն ինչից, ուզում լինել ամենուր։

AAdpivQ

Խորհուրդ է տրվում այցելել․

Ստմբուլ, Թուրքիա․ այցելել համեմունքների շուկա։

Եգիպտոս․ Հիանալ առեղծվածային բուրգերով, ծանոթանալ երկրի հնագույն պատմությանը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները զգուշավոր ճանապարհորդներ են։ Նրանք սիրում են հետևել պլանին, նախընտրում հասարակ վայրեր, օրինակ՝ ուսումնասիրել պատմական վայրերը։

AAdoOhO

Խորհուրդ է տրվում այցելել․

Բեռլին, Գերմանիա․ տեսնել քաղաքի պատմական հուշարձանները, այցելել գեղարվեստական հուշարձաններ։

Պրահա, Չեխիա․ հանգստանալ վեհապանծ քաղաքի շքեղ հյուրանոցներում։

 

You might also like