Լավագույն երկրները գնացքով ճանապարհորդելու համար

Միգուգե, ճանապարհորդությունը ինքնաթիռով արագ է և հարմար, բայց աշխարհի շատ զարմանահրաշ և գեղեցիկ անկյուններով ավելի լավ է ճանապարհորդել գնացքով։ Իսկ որոշ դեպքում այլ կերպ հնարավոր էլ չէ։ 

shutterstock_234339079

 Ձեզ ենք ներկայացնում հինգ միմյանցից շատ տարբեր երկրներ՝ Ասիայից մինչև Աֆրիկա, որտեղ  գնացքով  ճանապարհորդությունը զբոսաշրջիկին պակաս հաճույք չի պատճառի, քան հենց նշանակման վայրը։

Ճապոնիա

bullet-train-japan

Ճապոնական գնացքները հայտնի են իրենց ապահովությամբ։ «Փամփուշտ» գնացքը, որն իր անվանումը ստացել է արագության և ձևի համար, հայտնի է նաև նրանով, որ դրա մեջ ամեն ինչ շատ մաքուր և հարմարավետ է։ Խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են շրջել Ծագող արևի երկրով, ձեզ հետ տանել ինտերնետին միացող հեռախոս, որպեսզի օգտվեք գուգլի քարտեզներից, քանի որ, եթե չգիտեք ճապոներեն, չեք կարող խնդրել տեղացիներին օգնել ձեզ կողմնորոշվել։

Հնդկաստան

train-in-india

Հնդկաստանում է գտնվում երկաթուղային գծերի ամենազարգացած ցանցերից մեկը, այդ պատճառով զարմանալի չէ, որ այդ երկիրը հայտնվել է այս հավաքածուում։ Գնացքով ճանապարհորդելով Հնդկաստանով՝ դուք կհիանաք գեղեցիկ տեսարանով՝ անձրևային արևմտյան Գատից, մինչև՝ Ռաջաստանի անապատները։ Գնացքով էքսկուրսիաների ընտրությունը մեծ է․ գնացքները ձեզ կհասցնեն երկրի գրեթե ցանկացած կետ, այդ թվում՝ Թաջ Մահալ և Հիմալայներ։

Հարավային Աֆրիկա

rovos-rail

Այստեղ կա ամեն ինչ՝ օվկիանոս, լեռներ և խաղողի այգիներ։ Մենք խորհուրդ ենք տալիս նստել Rovos Rail Քեյփ Թաունից և ուղևորվել Պրետորի՝ ճանապարհին հիանալով բնական փայտե պանելներով և հինգաստղանի մակարդակի սնունդով գնացքով, ինչպես նաև՝ պատուհաններից բացվող տեսարանով։

Շվեյցարիա

swiss-train

Շվեյցարական գնացքները հայտնի են արագությամբ և նրանով, որ ժամանում են ճիշտ ժամանակացույցով։ Բայց նրանք մյուս բոլոր գնացքներից տարբերվում են նրանով, որ նրանց պատուհաններից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ալպերը։ Իսկական արկած կարող է դառնալ դեպի քարտեզի ամենահեռավոր անկյուններ գնացող գնացքի տոմսի հանկարծակի գնումն ու մտածված ուղևորությունն այն քաղաքներ, որոնց մասին դուք չէիք էլ լսել։

ԱՄՆ

trains-in-america

ԱՄՆ-ը զբաղեցնում է մեծ տարածք, այդ պատճառով գնացքով ճանապարհորդությունը ամբողջ երկրով  իդեալական տարբերակ է շատ տեսանկյուններից։ Մենք խորհուրդ ենք տալիս ընտրել Խաղաղ օվկիանոսի ափով անցնող երթուղին, որպեսզի վայելեք հրաշալի բնապատկերները։

You might also like