Աշխարհի շքեղ վիլլաների թոփ հնգյակը

Ավիատոմսերի ամրագրում աշխարհի ցանկացած ուղղությամբ. 728 ավիաընկերությունների առաջարկները` մեկ վայրում – www.aviatomser.com: Համեմատեք ավիատոմսերի գները և տեսեք տարբերությունը: [adv]

CNN-ը ներկայացնում է աշխարհի ամենաշքեղ վիլլաների հնգյակը, որոնք հնարավոր է վարձակալել արձակուրդին: Հանգիստը հարմարավետ տանը մասնավոր լողափով Կարիբյան կղզիներում կամ Ալպերում կուրախացնի ինչպես ընտանիքին, այնպես էլ սիրահար զույգերին: Այժմ վիլլաների վարձակալության համար հետաքրքրվում են զբոսաշրջիկներ ողջ աշխարհից, և հարկ է նշել, որ ցանկացողները կարող են վարձակալել վիլլաները տարբեր գներով: HomeAway ընկերության հիմնադիր Բրայան Շարպլեսը (Brian Sharples) բացատրել է, որ ընկերության կայքում ներկայացված է 650 000 տներ տարբեր գներով` 200 դոլարից մինչև  392 հազար դոլար:

1.Նանդանա, Բահամյան կղզիներ 

Վիլլան տեղակայված է Բահամյան կղզիներում, ավելի ճիշտ դա ամրոց է Grand Bahama’s Pine Cay մասնավոր լողափում: Վիլլան ունի լողավազան, երկու գոլֆի խաղադաշտ, ավտոմեքենա, զբոսանավ ձկնորսության համար և այլն:

2.Elisa, Ասպեն,Կոլորադո   (ԱՄՆ)

Դեպի Ասպենա կարմիր լեռներ բացվող տեսարանով վիլլան ունի վեց սենյակ: Լոջայում հարմարավետ հյուրասրահ է բարձր առաստաղով, ֆրանսիական պատուհաններով, գեղեցիկ տեսարանով և բուխարիով. հարմարավետ է հանգստի համար: Տանը կա լողավազան, տեղ հատկացված բարբիքյուի համար, դահուկների սահուղի, սպասարկող  և այլն:

3.Chalet Hike,Ցերմատ, Շվեյցարիա  

Շաետը հինգ ննջասենյակներով դեպի Ալպեր բացվող տեսարանով վիլլա է, որտեղ կա բոլոր հարմարությունները լեռնադահուկով զբաղվելու համար: Ունի շքեղ ինտերիեր, բուխարի, մարզասրահ և այլն:

4. Shogun վիլլա, Մաստիկ  (Կարիբյան կղզիներ)

Կղզին հայտնի է իր հանրաճանաչ հյուրերով, այստեղ հանգստանում են Միկ Ջագերը ընտանիքի հետ, արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը: Ճապոնական ոճով Shogun վիլլան կառուցվել է  1980  թվականին, այս տարի վերանորոգվել է: Վիլլան ունի երկու լողավազան, երեք ավտոմեքենա, նավակ և այլն:

5. Pezula Private Castle կալվածքը, Քնիսնա, ՀԱՀ   


Քեյփթաունից մինչև վիլլա 40 րոպե ճանապարհ է ուղղաթիռով, այն տեղակայված է Սինկլար արգելանոցի ափամերձ տարածքում (Sinclair Nature Reserve): Վիլլան կազմված է երեք շենքերից միջնադարյան անգլիական ինտերիերով: Գլխավոր շենքում բուխարիով երկու հյուրասենյակ կա, հարավաֆրիկյան գինիներով բար, մարզասրահ, լողավազան, ճաշասենյակ և իհարկե հիանալի գղեցիկ տեսարան դեպի Հնդկական օվկիանոս:

You might also like