Վերջին տարիներին կռուիզով հետաքրքրվող ճանապարհորդների թիվը զգալիորեն աճել է։ Համաձայն Կռուիզային գծերի միջազգային կազմակերպության տվյալների՝ աշխարհի ծովային ճանապարհորդների տարեկան թիվը կազմում է շուրջ 26 միլիոն մարդ։
Հաշվի առնելով տուրիզմի այս տեսակի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ Lonely Planet-ի փորձագետները իրենց ընթերցողների համար կազմել են աշխարհի ամենաանսովոր կռուիզների ցանկը։
1. New York Times-ի խաչբառների սիրահարների կռուիզ;
2. Կռուիզ՝ նվիրված հայտնի «ՄաստերՇեֆ» խոհարարական շոուին;
3. Նուդիստների համար նախատեսված ծառայություններ իրականացնող Bare Necessities ընկերության կռուիզ;
4. «Քայլող մեռյալները» կռուիզ հարյուրավոր զոմբիների հետ;
5. The Ark երաժշտական փառատոն, որն անցկացվում է Իբիցայի և Մարսելի միջև։