Աշխարհի թոփ-5 ուտեստները, որոնք պետք է համտեսի ցանկացած զբոսաշրջիկ

Կարո՞ղ եք պատկերացնել Փարիզն առանց հայտնի «Բույաբեսի», իսկ Վիետնամն առանց «Բան Միի»։ Սնունդը ճանապարհորդության անբաժանելի մասն է կազմում, որը թույլ է տալիս մուտք գործել նոր երկրի մշակույթ։

Dreamlines կռուիզային պորտալը մեզ է ներկայացնում  5 ազգային ուտեստների ցանկ, որոնք անպայման պետք է համտեսել ճանապարհորդելիս։

1. «Ֆրանցեզինա», Պորտուգալիա

Չնայած իր բավականին սովորական տեսքին՝  «ֆրանցեզինան» համարվում է կարևոր ուտեստ և ընդգրկված է աշխարհի լավագույն բուտերբրոտների ցանկում։ Այն Պորտուգալիայում հայտնվել է անցյալ դարի 60-ական թվականներին․ այն վերցրել են Ֆրանսիայից, այդ պատճառով էլ թարգմանվում է որպես «փոքրիկ ֆրանսուհի»։

Համեղ և հագեցնող բուտերբրոտը բաղկացած է երկու կտոր սպիտակ հացից, որոնց միջև գտնվում են հյութեղ միս, խոզապուխտ, ծխեցրած  երշիկ, բեկոն և միջին եփված սթեյք։ Այնուհետև այս մսային «ռումբը» ծածկվում է հալվող պանիրով և հայտնվում գարեջրով պատրաստված  լոլիկի մածուկի մեջ։

Ֆրանցեզինա

2. «Կալսոտադա», Իսպանիա

Բարսելոնայում դուք, թերևս, չցանկանաք համտեսել պաելիա և սանգրիա։ Այդ ուտեստները կուլտային են համարվում Իսպանիայում, բայց դրանք կատալոնացիների տիպիկ ուտեստները չեն։ Եթե ցանկանում եք ձեզ համար բացել այդ տարածաշրջանի իսկական խոհարարական ավանդույթները, անպայման համտեսեք խորովածով  «Կալսոտադա»։

Ամեն տարի նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում տեղաբնակները հավաքվում են ընկերների և ընտանիքի հետ, որպեսզի ուտեն սեզոնային սոխուկները (calcots), որոնք տապակում են բարձր կրակի վրա և մատուցում հատուկ սոուսով, որը պատրաստված է լոլիկի մածուկից, կարմիր տաքդեղից և ընկույզից։ Այդ ճաշը դուք երկար կհիշեք։

Կալսոտադա

3. «Բույաբես», Ֆրանսիա

Սկզբում այս ուտեստը պատրաստում էին մարսելցի ձկնորսները՝ եփելով կամբալայի միսը, որը չէին կարողանում վաճառել շուկայում։  Վերջին տարիներին ավանդական «Բույաբեսը» վերածվեց նրբահամ ուտեստի, որում հավաքված են Միջերկրական ծովի լավագույն ձկնատեսակները։

Իսկական «Բույաբեսը» պատրաստվում է երկու փուլով։ Սկզբում եփվում է սխտորից, ձիթայուղից, զաֆրանից, լոլիկից, ուրցից և այլ կանաչիներից բաղկացած արգանակը։ Այնուհետև, դրա մեջ ավելացվում են տարբեր ձկնատեսակներ։ Կախված նրանից, թե ինչ ձկներով է այն պատրաստված, ուտեստի գինը ևս տարբերվում է։

Բույաբես

You might also like