Չնայած այն բանին, որ եվրոպական բոլոր ամանորյա տոնավաճառները շատ վառ և հուշանվերներով հարուստ են և հյուրերին ապահովում են հեքիաթային մթնոլորտով, սակայն այնուամենայնիվ CNN-ի փորձագետները ընտրել են Եվրոպայի հինգ քաղաքներ, որտեղ ավելի ուրախ և հետաքրքիր է անցկացվում ամանորյա տոնավաճառները:
Եվրոպայի 5 լավագույն ամանորյա տոնավաճառները`
1. Քյոլն, Գերմանիա
Գերմանիայի ամանորյա տոնավաճառները հայտնի են ողջ աշխարհով, իսկ Քյոլնի տոնավաճարին կարելի է անվանել բոլոր տոնավաճառների «նախապապը»: Տոնավաճառը ավանդաբար բացվում է Kölner Dom հրապարակում` Քյոլնի տաճարի մոտ: Միջնադարյան ամանորյա տոնավաճառը` բաղկացած հուշանվերներով, հյուրասիրությամբ, զվարճալի խաղերով և կենդանի երաժշտությամբ, սպասում է հյուրերին նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում: Խորհուրդ է տրվում գնել փայտե Räuchermännchen տիկնիկը, մանկական խաղալիքներ, համտեսել եփված խնձորներ և ավանդական ուտելիքներ:
2. Վիեննա, Ավստրիա
Վիեննայի ամանորյա տոնավաճառը զարմանալիորեն համադրվում է Բարոկկո ոճի ճարտարապետության հետ. ստեղծվում է ձմեռային հեքիաթ քաղաքի հրապարակում: Christkindlmarkt տոնավաճառը, որը գտնվում է Rathausplatz-ի կողքին, լի է բազմաթիվ հուշանվերներով, հյուրասիրությամբ: Վիեննայում Սուրբ Ծնունդին ամենագլխավորը յուրաքանչյուր ոճի հիանալի երաժշտության առկայությունն է: Տոնավաճառը բացվում է նոյեմբերի կեսերից և տևում մինչև Սուրբ Ծնունդ:
3. Բրյուգե, Բելգիա
Միջնադարյան Բրյուգեն իր հիանալի ճարտարապետությամբ և գեղատեսիլ ջրանցքներով, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, Սուրբ Ծնունդին դառնում է հեքիաթային մի վայր: Սովորաբար ձմռանը այստեղ անցկացվում է սառցե քանդակների փառատոն: Տոնավաճառը գործում է նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 3-ը: Հուշանվերները և նվերները բազմաթիվ են, ինչպես նաև` շոկոլադի լայն տեսականին:
4. Ստրասբուրգ, Ֆրանսիա
Ստրասբուրգը առաջին տոնածառի հայրենիքն է, այստեղ ապշեցուցիչ գեղեցիկ տոնավաճառ է` Christkindelsmärik, որը անցկացվում է սկսած 1570-ական թվականներից: Ամանորյա տոնավաճառը հարուստ է, բազմազան, հագեցած վառ լույսերով և իհարկե տոնածառով`Sapin de Noël: Տոնավաճառը բաց է նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Խորհուրդ է տրվում գնել տոնածառի խաղալիքներ և տեղական ուտելիքներ:
5. Պրահա, Չեխիա
Պրահայի ամանորյա տոնավաճառը հյուրերին կընկղմի միջնա