15 լավագույն լողափերը, որտեղ կարելի է լողալ առանց հագուստի

Այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են միաձուլվել բնության հետ, բավական են այն վայրերը, որոք արդեն գոյություն ունեն, հայտնում է CNN-ը: 15 լողափեր և այլ վայրեր, որտեղ կարելի է լողալ ազատ` առանց որևէ հագուստի:

1. Jerolim լողափ, Խորվաթիա
Jerolim կղզու լողափը թարմացվել է, դրա հետ մեկտեղ` այդտեղ բյուրեղյա մաքուր ջուր է և զարմանահրաշ քարքարոտ ափ: Ի դեպ լողափը հայտնի է ինչպես նուդիստների, այնպես էլ  «հագած» զբոսաշրջիկների մոտ:

2. Praia de Galheta, Սանտա Կատերինա, Բրազիլիա
Այստեղ ամեն ինչ բնական է և ոչ մի քաղաքակրթություն չի դիպչել, մոտակայքում չկան ռեստորաններ, բարեր և այլ շենքեր, այնպես որ սնունդը հարկավոր է նախօրոք վերցնել: Լողափը սպիտակ ավազոտ է, կարելի է սերֆինգով զբաղվել:

3. Marinadi Camerota, Կամպանիա, Իտալիա
Այս նոր լողափը նուդիստների համար է, Իտալիայում դրանք այնքան էլ հայտնի չեն, ինչպես օրինակ հարևան Ֆրանսիայում:

4. Anantara Phuket Villas, Թայլանդ
Շքեղ վիլլաները Պհուկետում, որոնցից 83-ը ունի մասնավոր բակ իր լողավազանով, ստիպում են այցելուներին իսկապես լիարժեք հանգստանալ:

5. Naked cruising, Կոտ դ’Ազուր
Նավարկություն նուդիստների համար Միջերկրական ծովի երկայնքով` Côte d’Azur-ով: Նավերը ուղևորվում են Մարսելից և ճամփորդության ժամանակաընթացքը ընտրում են ցանակացողները:

6. Black’s Beach, La Jolla, Կալիֆորնիա, ԱՄՆ
Սան Դիեգոյի հականուդիտական օրենքները Black Beach լողափում չեն գործում: Ամերիկյան նուդիստների ասոցացիայի (American Association for Nude Recreation, AANR) կարծիքով սա ամենալավ լողափն է իրենց  համար: Լողափի կողքը գոլֆի խաղադաշտ կա, իսկ մյուս կողմից` ժայռեր:

7. Racquet and Tennis Club, Նյու Յորք, ԱՄՆ
«Racquet and Tennis Club» մասնավոր տղամարդկանց ակումբում կանանց թողնում են միայն արական սեռի ներկայացուցչի ուղեկցության դեպքում, այնտեղ կարելի է սպորտով զբաղվել, քննարկել կյանքին վերաբերող խնդիրները  և մերկ լողալ լողավազանում:

8. Lady Falls, Brecon Beacons, Պոուիս, Ուելս
Lady Falls ջրվեժներին տեղաբնիկները անվանում են  Sgwd Gwladys: Շատ հայտնի է զբոսաշրջիկների մոտ, մանավանդ նրանց, ովքեր սիրում են մերկ լողալ:

9. Capella Pedregal, Կաբո Սան Լուկաս, Մեքսիկա
66 համարներով բաղկացած շքեղ հյուրանոցում, որոնցից յուրաքանչյուրը ունի իր լողավազանը դեպի օվկիանոս բացվող տեսարանով, հնարավոր է լողալ այնպես, ինչպես ցանկանում ես, ավելորդ հետևող աչքեր չեն լինի: Օվկիանոս բացվող տեսարանով համարների արժեքը 375 ԱՄՆ դոլար է:

10. Maslin Beach, Ադելաիդա, Ավստրալիա
Սա «տուն» է ավստրալիացի նուդիստների համար: Սա առաջին  պաշտոնական լողափն է Ավստրալիայում սկսած 1975 թվականի փետրվարից: Այստեղ են հավաքվում նուդիստներ  աշխարհի տարբեր վայրերից, անցկացվում են ամենամյա մրցույթներ և  Nude Olympics:

11. Golden Beach, Հյուսիսային Կիպրոս
Կղզու հյուսիս-արևելքում ավազոտ լողափը նրա համար է, որ չբախվեն անցորդներին և ավելի հեռու գնան սրճարաններից: Հարևանությամբ Ազգային պարկն է (Karpass National Park), որտեղ կրիաները ձվադրում են:

12. Little Beach, Մաուի, Հավայան կղզիներ, ԱՄՆ
Կիրակի օրերին լողափում անցկացվում է երաժշտական երեկոներ, որտեղ պարում են խարույկի շուրջը: Չնայած Հավայան կղզիներում պաշտոնապես չի թույլատրվում մերկ լողալ, բայց այնուամենայնիվ դրան վերաբերվում են շատ սովորական:

13. Orient Bay, Սենտ Մարտին, Կարիբյան կղզիներ
Կղզու արևելքում  դեղին ավազով փոքրիկ լողափը  գրավել են նուդիստները: Շատ զբոսաշրջիկներ են ցանկանում մերկ լողալ օվկիանոսում:

14. Carpe Diem, Սանտորինի, Հունաստան
Pyrgos գյուղի մոտ գտնվող այս շքեղ բուտիկ հյուրանոցը առաջարկում է  10 անհատական սենյակներ`  իրենց լողավազաններով և բաց պատշգամբով: Հիասքանչ վայր է մեղրամիսը անցկացնելու համար, կարելի է պատվիրել թուրքական բաղնիք: Լողավազանով համարները արժեն 333 ԱՄՆ դոլար:

15. Ավանդական օնսեն, Ճապոնիա
Ճապոնիայի ավանդական օնսենում (բաղնիքում) լողում են ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները: Բայց կան այնպիսիները, որտեղ կարելի է լողալ նաև մերկ, օրինակ`  Toshimaen Garden Spa-ում, որը նախագծել է Կենզո Կոզուգին (Kenzo Kosugi): Իսկ Seta Onsen Sanga-no-Yu օնսենում կարելի է լողալ մերկ և նայել Ֆուջիին:

You might also like