Հոսթելում բնակությունը շատ զբոսաշրջիկների համար ասոցացվում է կեղտոտ և աղմկոտ վայրի, պարետային ժամի, գող հարևանների և ստանդարտ շփման այլ դրսևորումների հետ։ Սակայն վերջին տարիների ընթացքում այցելուներին բավականին աննշան վճարի դիմաց առաջարկվում է ծառայությունների լայն ընտրանի․ աշխատակիցների հարգալից վերաբերմունք, անվտանգության բարձր ստանդարտներ, առանձին համարներ և, նույնիսկ, մուտք լողավազան կամ բացօթիկ։
Հաշվի առնելով ճանապարհորդության վրա ծախսվող գումարի հարկադիր կրճատումը շատ զբոսաշրջիկների շրջանում՝ Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են Եվրոպայի լավագույն հոսթելների ցանկը․
1. Generator, Դուբլին, Իռլանդիա;
2. Plus, Բեռլին, Գերմանիա;
3. Flying Pig Uptown, Ամստերդամ, Նիդեռլանդներ;
4. Flamingo Hostel, Կրակով, Լեհաստան;
5. Wombats, Մյունխեն, Գերմանիա;
6. St Christopher”s Canal, Փարիզ, Ֆրանսիա;
7. Plus, Պրահա, Չեխիա;
8. Hostels Alessandro, Հռոմ, Իտալիա;
9. Langholmen, Ստոկհոլմ, Շվեդիա;
10. Generator, Վենետիկ, Իտալիա;
11. Smart City Hostels, Էդինբուրգ, Շոտլանդիա;
12. Maverick Hostel, Բուդապեշտ, Հունգարիա։