Այս օրերին ամբողջ աշխարհում նշվում է Սև ուրբաթն ու Կիբեր երկուշաբթին, որոնք հաջորդում են ԱՄՆ-ի Գոհունակության օրվան։ Հենց այդ օրն է համարվում ավանդական ամանորյա զեղչերի պաշտոնական մեկնարկը։
Շատ ճանապարհորդների համար շոփինգը ուղևորության անբաժանելի մասն է կազմում՝ լինի դա տեղացի դիզայներների աշխատանքները, թե հուշանվերներ։ Հենց նման ճանապարհորդների համար Fodors պարբերականը կազմել է աշխարհի 10 լավագույն առևտրի կենտրոնների ցանկը, որը ներկայացված է ստորև։
1. The Grove (Լոս Անջելես, ԱՄՆ);
2. Harrods (Լոնդոն, Մեծ Բրիտանիա);
3. Americana at Brand (Գլենդել, ԱՄՆ);
4. Fondaco dei Tedeschi (Վենետիկ, Իտալիա);
5. Galleries Lafayette (Փարիզ, Ֆրանսիա);
6. Illum (Կոպենհագեն, Դանիա);
7. The Mall of America (Բլումինգտոն, ԱՄՆ);
8. The Galleria (Հյուսթոն, ԱՄՆ);
9. CentralWorld Shopping Complex (Բանգկոկ, Թայլանդ);
10. West Edmonton Mall (Ալբերտա, Կանադա)։