Արձակուրդի ընթացքում սիրահար զույգերի վիճաբանությունների թոփ 10-ը

Համաձայն վերջին  հետազոտությունների` սիրահար զույգերի ավելի քան 75%-ը երկուշաբաթյա արձակուրդների ընթացքում մինիմումը երկու պատճառ գտնում է վիճելու համար. հայտնում է  The Telegraph-ը: Latedeals.co.uk կայքը, որն անցկացրել է հարցումը, բացահայտել է արձակուրդների ընթացքում տեղի ունեցող վիճաբանությունների 10 գլխավոր պատճառները:

1. Տղամարդը հսկում  է  կնոջը  լողափին կամ լողավազանում
2. Զվարճանքի ընտրությունը. տղամարդը նախընտրում է ակտիվ հանգիստը, իսկ կինը ցանկանում են արևային լոգանք ընդունեն
3. Վայրի ընտրությունը, որտեղ սնվել և ինչ ընտրել ճաշացանկից
4. Ալկոհոլի չափից ավել օգտագործումը
5. «Մեքենայի խնդիրը». ով կլինի ղեկին և ով կհետևի քարտեզին
6. Ուղեբեռ. տղամարդկանց դեպքում  այն չափազանց քիչ է, իսկ կանանց շատ
7. Կանայք շատ երկար են պատրաստվում ընթրիքին
8. Ընդհանուր բյուջեի հետ կապված անհամաձայնություններ. որքան կարելի է ծախսել
9. Ինչքան ժամանակ է հարկավոր օդանավակայան հասնելու համար
10.Փոխարժեքը. ինչպիսին է դրամական փոխարժեքը

You might also like