Մոտենում է Ամանորը և, հետևաբար, երկար սպասված արձակուրդները: CNN-ը ներկայացնում է աշխարհի 10 լավագույն քաղաքները, որտեղ Սուրբ Ծնունդին կլինի լավագույն «Ձմեռ պապը», տոնավաճառը և ավանդական տոնական արարողությունները:
10. Սան Խուան, Պուերտո-Ռիկո
Սան Խուանում Սուրբ Ծննդյան տոնը աշխարհի ամենաերկարատև արարողություններից մեկն է. սկսվում է նոյեմբերին և ավարտվում հունվարի կեսերին: Տոնի ընթացքում մի շարք միջոցառումներ են անցկացվում, քաղաքային փառատոններ, հրավառություններ և հյուրասիրություններ, որոնք ընդգրկված են պարտադիր ծրագրում: Սուրբ Ծննդյան տոնը սահուն կերպով փոխակերպվում է Ամանորի:
9. Լոնդոն
Սուրբ Ծնունդը Լոնդոնում չափազանց գեղեցիկ է, ուրախ և ամենակարևորը` այստեղ կարելի է հանդիպել Սանտա Կլաուսին:
8. Նյու Յորք
Ամանորին Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրը Ռոքֆելլեր կենտրոնն է իր տոնածառով, սահադաշտով և հազարավոր լույսերով:
7. Տոկիո
Տոկիոն Ամանորին տոնական, պայծառ զգեստ է հագնում, քաղաքի փողոցները լուսավորվում են հազարավոր լույսերով, գիշերը հնարավոր է հիանալ լուսային շոուով: Տոնական լուսավորությունը պահպանվում է մինչև փետրվար:
6. Մուան-Սարտու, Ֆրանսիա
Ամանորյա տոնավաճառները Մուան-Սարտուում ամենահներից են իրենց տեսակի մեջ, սկիզբ է համարվում 1802 թվականը: Այստեղ ամեն տարի անցկացվում է ավանդական Սուրբ Ծննդյան քրիստոնեական ներկայացումներ, փողոցներում մի շարք բեմադրություններ և համերգներ, իհարկե, նաև հյուրասիրություն և տոնական հուշանվերներ:
5. Սիդնեյ, Ավստրալիա
Ամանորը լողափում կարելի է լավագույնս նշել Սիդնեյում` ավստրալիական թեժ ամռանը: Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը կազմում է 25 աստիճան Ցելսիուս: Bondi Beach լողափում հյուրերին սպասվում է տոնական ներկայացում, տոնածառ, Սանտա Կլաուս և խորոված: Սուրբ Ծննդյան լուսավորությունը Սիդնեյում պահպանվում է ողջ հունվարին:
4. Վերոնա, Իտալիա
Ռոմեո և Ջուլիետայի հայրենիքում` Վերոնայում, Սուրբ Ծննդին Գարդա լիճը և Արքո ամրոցը զուգվում են հատոււկ լուսավորությամբ: Բացվում են տոնավաճառը, ցուցահանդեսները, անցկացվում են համերգներ և ներկայացումներ դեկտեմբեր և հունվար ամիսների ընթացքում: Իսկ Malcesine ամրոցը վերածվում է Սանտայի ամրոցի, որտեղ հյուրերին սպասվում են մի շարք անակնկալներ: Տոնական միջոցառումներ են անցկացվում դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը:
3.Ռեյկավիկ, Իսլանդիա
Ռեյկավիկում հյուրերին սպասվում է իսկական հեքիաթային Սուրբ Ծնունդ` 13 Սանտաներով և տոնական միջոցառումներով: Մեկնարկում են դրանք դեկտեմբերի 12-ին: Ռեյկավիկում` Սուրբ Ծննդյան Hafnarfjördur գյուղում (գյուղը բացվում է նոյեմբերի 24-ից մինչ Ամանորը` հանգստյան օրերին) բացվում էլֆերի տուն: Բոլոր տոնական միջոցառումները ավարտվում են հունվարի 6-ին:
2.Վիեննա, Ավստրիա
Նոյեմբերի կեսերին ռոմանտիկ Վիեննան վերածվում է մեծ տոնական Սուրբ Ծննդյան տոնավաճառի: Քաղաքում անցկացվում են ավանդական միջոցառումներ, հյուրերին հյուրասիրում են տեղական ուտեստներով և առաջարկում են մի շարք տոնախմբություններ:
1. Նյուրենբերգ, Գերմանիա
Նյուրենբերգի ապշեցուցիչ Սուրբ Ծննդյան տոնավաճառը (Nürnberger Christkindlesmarkt) Գերմանիայի հպարտությունն է, այստեղ այս սեզոնին այցելում է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ: Ժամանցը կբավարարի և մեծերին և փոքրերին, վերջիններիս հատկապես գրավում է խաղալիքների թանգարանը: