10 ամենաանսովոր պատշգամբներն աշխարհում

Պատշգամբը հանգստի լավագույն վայրերից մեկն է: Տանը` հատկապես: Այնտեղ կարելի է և ծխել, և մաքուր օդ շնչել, և շրջակա տեսարանով հիանալ, և երեխային բակից տուն կանչել, և արևահարվել, և պարզապես նստել ու հանգստանալ: Սակայն պատշգամբ էլ կա, պատշգամբ էլ: Կան հասարակ պատշգամբներ,  և կան իսկականները: Հենց վերջիններիս` աշխարհի ամենաանսովոր պատշգամբների մասին է մեր այսօրվա տասնյակը:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ-ՊԱՏՇԳԱՄԲ

 

Ժամանակակից մեգապոլիսները պարզապես խեղդվում են մեքենաներից, նրանց խցանումներից և դրանք կայանելու նվազագույն հնարավորություններից: Բայց չէ որ պարտադիր չէ, որ մեքենան կայանվի հորիզոնական դիրքով, այն կարելի է կայանել ուղղահայաց` շենքերի պատերին: Միաժամանակ այն կարելի է օգտագործել որպես պատշգամբ: Համենայն դեպս` այս միտքն է արտահայտված Metromorph Car ավտոմեքենա-պատշգամբ կոնցեպտում:

ՊԱՏՇԳԱՄԲ-ԿԱՅԱՆԱՏԵՂ

Եվս մեկ տարբերակ մեքենան տանը կայանելու համար: Թեև այս անգամ  CarLoft ընկերությունը առաջարկում է այն կայանել ուղղակիորեն պատշգամբում: Եվ դա կարելի է անել ներքին վերելակների օգնությամբ:

ՊԱՀԱՐԱՆ-ՊԱՏՇԳԱՄԲ

Երբեմն պատշգամբը մեզ անհրաժեշտ է որպես բաց տարածք, իսկ երբեմն էլ այն մեզ պետք է պահարաններով լի: Այս երկուսի համատեղումն է մեզ առաջարկում Սենդի Լեմը (Sandy Lam) իր հավաքվող կահույքով,  որը հանդիսանում է պատշգամբի մի մասը:

ՊԱՏՇԳԱՄԲ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կանադայում կա քաղաք Տորոնտո: Տորոնտոյում կա CN Tower հեռուստաաշտարակ: Իսկ այդ հեռուստաաշտարակի վրա` 356 մետր բարձրության վրա, կա պատշգամբ: Պատշգամբը, սակայն, առանց ճաղավանդակի է: Փոխարենը այն գործածվում է էքստրիմալ զբոսանքների համար: Էքստրիմալ, բայց ոչ վտանգավոր: Քանի որ բոլոր նրանք, ովքեր զբոսնում են այս պատշգամբում, ամուր կապված են աշտարակին հատուկ անվտանգության համակարգով:

ՊԱՏՇԳԱՄԲ-ԴԻՄԱԿ

Եթե փորձենք սահմանել առավել անսովոր տեսքով պատշգաբը, ապա կարելի է նշել Բարսելոնայի  Casa Batllo բնակելի տան պատշգամբը, որը ստեղծվել է մեծ կատալոնցի Անտոնիո Գաուդիի կողմից: Այն ունի դիմակի տեսք, որը օգտագործվում էր Վենետիկի դիմակահանդեսում:

ԱՊԱԿԵ ՊԱՏՇԳԱՄԲ` ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ԵԶՐԻՆ

Գաուդիի պատշգամբը մենք նշում ենք` որպես դասական նմուշ, իսկ  Grandeur ամառանոցի պատշգամբները մոդեռն պատշգամբի օրինակ են: Դրանք պատրաստված է զրահապաշտպան ապակուց և նայում են ոչ թե աղմկոտ փողոցին, այլ լողավազանին, որը տեղակայված է նրա առջև: Ընդ որում` լողավազանի ջրի մակարդակը ավելի բարձր է, քան պատշգամբի հատակը: Աներևակայելի էֆեկտ:

ՎԵՆԵՏԻԿԸ`  ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ

Grandeur ամառանոցում պատշգամբի դիմաց տեղակայված է լողավազանը, իսկ Լոնդոնի Selfridges  խանութի պատշգամբում գտնվում է մի ջրային ալիք, որում կարող եք զբոսնել զվարճալի նավակով: Իսկական Վենետիկ:

ԱՊԱԿԵ ՊԱՏՇԳԱՄԲ` ԵՐԿՆԱՔԵՐՈՒՄ

Եվս մեկ պատշգամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի աշխարհը` թռիչքային բարձրությունից: Այն գտնվում է Չիկագոյի Sears Tower աշտարակի 103-րդ հարկում և ամբողջովին ապակի է (պատերը, հատակը):  Իհարկե, ապակին շատ ամուր է, բայց, ամեն դեպքում, այս պատշգամբում երկար կդիմանան ամուր նյարդեր ունեցող մարդիկ:

ՊԱՏՇԳԱՄԲ` ՄԵԾ ԿԻՐՃՈՒՄ

Պատշգամբը կարող է լինել ոչ միայն կառույցի մեջ: Այն լիովին կարող է լինել նաև բնության գրկում: Ասվածին ապացույց` զարմանահրաշ պատշգամբ զբոսաշրջիկների համար , որպեսզի նրանք կարողանան առավելագույնս լավ և ընդարձակ տեսնել և հիանալ Կոլորադո գետի Մեծ Կիրճով: Եվ դա հենց պատշգամբ է, ոչ թե դիտարկման հրապարակ: Այն մաս է կազմում զբոսաշրջային կենտրոնի, որը փորված է հենց ժայռի մեջ:

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՊԱՏՇԳԱՄԲ` ԾՈՎԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ

Ֆրանսիացի Ֆիլիպ Ռամետը (Philippe Ramette) իր երկրի ամենաօրիգինալ մարդկանցից մեկն է: Նա սիրում է զարմացնել հասարակությանը: Մասնավորապես  ձգողականության ուժի հետ վիզուալ խաղերով: Օրինակ` նա ստեղծել է հորիզոնական պատշգամբ…ծովի մեջտեղում:

You might also like