Նյու Յորքից հայտնի լուսանկարիչ Քրիս Բարետոն խոստովանել է Travel+Leisure զբոսաշրջային ամսագրին լքված շենքերի և քաղաքների հանդեպ իր ունեցած անսովոր հետաքրքրության մասին։ «Երբ ձեռակերտ կառույցները դառնում են լքված և չբնակեցված, այնտեղ զգացվում է տագնապային էներգիա»,-նշում է լուսանկարիչը։
Ստորև ներկայացված է 10 լքված վայրերի ցանկ, որոնք գրավում են ժամանակակից լուսանկարիչներին և զբոսաշրջիկներին ողջ աշխարհից։
1. Բանգար քաղաք (Հնդկաստան);2. Շահագործումից դուրս եկած և խորտակված նավերի գերեզմանոց (Նյու Յորք, ԱՄՆ);
3. Լիեր Սիկեհուս հոգեբուժական կլինիկա (Լիեր, Նորվեգիա);
4. Սան Խուան Պարանգարիկուտիրո (Միչոակին, Մեքսիկա);
5. Կատսկիլլա հեղեղված բնակավայր (Նյու Յորք, ԱՄՆ);
6. Սքելին-Մայքլ քարափ-կղզի (Իռլանդիա);
7. Skunk Train գնացք (Կալիֆորնիա, ԱՄՆ);
8. Takakanonuma Greenland ատրակցիոնների պարկ (Ֆուկուսիմա, Ճապոնիա);
9. Hundseck Hotel հյուրանոց (Բյուլերտար, Գերմանիա);10. Լիհայ-Էյքերս առանձնացված բնակավայր (Ֆլորիդա, ԱՄՆ)։