Թոփ 10 ամենահետաքրքիր երկրները ճամփորդելու համար

Կազմվել է  տասը երկրների նոր ցուցակ, որտեղ զբոսաշրջիկները կցանկանային այցելել: Տասնյակը գլխավորում է Սուդանը, այնուհետև Գրենլանդիան և Մոնղոլիան:
Wanderlust զբոսաշրջային ամսագրի ընթերցողները քվեարկել են առավել հետաքրքիր երկրների օգտին, որոնք այդքան էլ հայտնի չեն զբոսաշրջիկների կողմից, հայտնում է Daily Mail-ը:


Հարկ է նշել, որ  երկրների նոր տասնյակը, որտեղ զբոսաշրջիկիները կցանկանային այցելել, կազմված է անկայուն քաղաքական և սոցիալական վիճակ ունեցող երկրներից: Այսպիսով ամենահետաքրքիր երկրների ցուցակում ընդգրկված են Սուդանը, Գրենլանդիան, Մոնղոլիան, Տաջիկստանը, Պակիստանը, Կուկի կղզին, Թայվանը, Լիբիան, Ֆիջին, իսկ տասնյակը փակում է Իրանը: Հնարավոր է` Իրանը զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը, քանի որ ամենաբարդ զբոսաշրջային ուղղությունն է` շնորհիվ իր քաղաքական իրավիճակի: Սակայն դա զբոսաշրջիկներին չի վախեցնում:

Wanderlust ամսագրի տվյալներով` տուրօպերատորները պատրաստ են իրենց ցուցակներում մի քանի փոփոխություններ կատարել:  Wanderlust-ի ղեկավար  Lyn Hughes-ի խոսքերով` ակնհայտ է, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունները երկրների հանդեպ փոխվում են և հայտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են հանգստանալ Եգիպտոսում  կամ  գնալ Սուդան:  Հարցման ընթացքում կազմվել է նաև «աղետի երկրներ» գնալ ցանկացողների վարկանիշային ցուցակ: Wanderlust ամսագրի հարցման ընթացքում պարզ է դարձել, որ 97%-ով ցուցակի առաջին տեղը գրավում է Ճապոնիան, շատերը ցանկանում են այդ երկիր գնալ 2011 թվականի ցունամիից հետո:

Երկրորդ տեղը, որքան էլ որ տարօրինակ է, զբաղեցնում է խաղաղ Հիմալայները`Բութանի թագավորությունը: Երրորդ տեղում Նոր Զելանդիան է, այնտեղ անցած տարի երկրաշարժ է եղել: Չորորդում Բիրման է, որտեղ ռազմական հեղաշրջում է, այնուհետև իրար հաջորդում են Կամբոջան և Ռուանդան` ռազմական գործողություններով, Նամիբիան, Լաոսը, Մադագասկարը և Արգենտինան: Հարցվողները նշել են, որ  այցելելով այն երկրները, որտեղ տեղի են ունեցել աղետներ կամ ծանր ներքաղաքական իրավիճակ է եղել, այդ կերպ նրանք փորձում են իրենց և բարոյական և ֆինանսական օգնությունը ցույց տալ տեղի բնակչությանը:

You might also like