Թանգարաններ, որոնք նվիրված են կոնկրետ գրական հերոսի աշխարհում քիչ են` ի տարբերություն հանրահայտ գրողներին նվիրված թանգարանների: Գրեթե ցանկացած առանձնատուն կամ բնակարան, որտեղ գրչի վարպետները անցկացրել են թեկուզ մի քանի օր, վերածվում է հուշահամալիրի, իսկ ահա բազմաթիվ գրական հերոսներ իրենց անկյունը չեն ունենում: Մեծամասնությունը, բայց ոչ բոլորը: Որոշ հայտնի կերպարներ, այնուամենայնիվ, ձեռք են բերել իրենց սեփական թանգարանները: Forbes-ը դրանց մեջից ընտրել է ամենահայտնի տասնյակը:
1.Շերլոք Հոլմսի թանգարան
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Այս թանգարանը աշխարհում ամենահայտնի գրական հասցեն ունի: Եթե հավատանք սըր Արթուր Կոնան Դոյլին, ապա Բեյքեր փողոցի № 221 B տանը 1881-ից 1904 թվականներին աշխատել և ապրել է հանրահայտ մասնավոր քննիչ, դետեկտիվ խորհրդատու պարոն Շերլոք Հոլմսը: Թանգարան ստեղծողներին հաջողվել է ստանալ հին ու բարի Անգլիայի մթնոլորտը և վիկտորիանական դարաշրջանի հոգին:
2. Դոն Կիխոտի թանգարան
Սյուդադ-Ռեալ, Իսպանիա
Որտեղ է Դոն Կիխոտի հայրենիքը: Դիմել Սերվանտեսին` անօգուտ է. նա միտումնավոր չի նշել բնակության վայրը, վեպում պարզապես գրված է` վայր Լա Մանչում: Ամենայն հավանականությամբ, այդ իսկ պատճառով ցավալի պատկերով ասպետը իր տուն-թանգարանը ձեռք բերեց միայն վերջերս, տասը տարի առաջ` 1605 թվականին հրատարակված վեպի 400 ամյակին նվիրված տոնակատարությունից քիչ առաջ: Սյուդադ-Ռեալում գտնվող երկհարկանի առանձնատունը, որը գտնվում է Կաստիլիայի ինքնավար մարզի համանուն մայրաքաղաքում` Լա Մանչում, լիովին արժանի է ասպետին: Վերջերս Իսպանիայում ի հայտ եկավ 1000 կլոմետրանոց ճանապարհ, որը կրկնում է Սերվանտեսի սրամիտ ճանապարհը, և նվիրված է Դոն Կիխոտի թանգարանին:
3. Դ’Արտանյանի թանգարան
Լյուպիակ, Ֆրանսիա
Լյուպիակը անգամ քաղաք չէ, այլ փոքրիկ գյուղ, որտեղ բնակիչների քանակը մոտավորապես 300 է կազմում: Այն գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում և հարյուր կիլոմետր է հեռու Իսպանիայի սահմանից: Իսկ հայտնի է նրանով, որ Քաստելմոր ամրոցից քիչ հեռու չորս հարյուր տարի առաջ ծնվել է Շառլ Օժյե դե Բաց դե Քաստելմորը, դուքս Դ’Արտանյանը` իրական մարդ, որը մահվանից երկու տարի անց դարձավ Ալեքսանդր Դյումայի վեպի հերոսը: 1998 թվականին Լյուպիակում` XIV դարի վանքում բացվեց աշխարհի ամենահայտնի գասկոնի թանգարանը: Այդ ցուցադրությանը ոչ միայն եզակի իրեր էին Արևի արքա Լյուդովիկոս XIV թագավորի դարաշրջանից, այլև Դ’Արտանյանի և այդ ժամանակաշրջանի ազնվականների մոմե արձանները: Ինչպես նաև գրքերի հավաքածու` նվիրված մոլեգնած գասկոնին, Երեք հրացանակիրներ ֆիլմի պաստառներ:
4. Քեռի Թոմի թանգարան
Դրեզդեն, Օնտարիո, Կանադա
Հավանաբար չկա ուրիշ վեպ, որը այսքան ազդեցություն կունենա Միացյալ Նահանգների աբոլիցիոնիզմի վրա, ինչպես Գարիեթ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, որը հրատարակվել է ԱՄՆ-ի (1861-1865) քաղաքացիական պատերազմից 9 տարի առաջ, որն էլ դարձավ ստրկության դեմ պայքարի գլխավոր պատճառը: Իսկ ինչու է քեռի Թոմի թանգարանը գտնվում Կանադայում: Որովհետև հենց այնտեղ է փախել գլխավոր հերոսի նախատիպը` Ջոշուա Հենսոնը, որի ծանր ճակատագիրն է ընկած Բիչեր-Սթոուի վեպի գլխավոր հիմքում: Ի տարբերություն գրական հերոսի` Հենսոնը երկար տարիների կյանք է ունեցել, հասել է ստրուկների ազատությանը Ամերիկայում և այլևս չի վերադարձել իր հայրենի նահանգ` Մերիլենդ: Ցուցանմուշները նվիրված են ինչպես իրական, այնպես էլ հորինված քեռի Թոմին, ինչպես նաև` Ամերիկայի աբոլիցիոնիզմի խնդրին:
5. Բարոն Մյունհաուզենի թանգարան
Դունտես կալվածք, Լատվիա
Աշխարհի ամենահայտնի բարոնին նվիրված թանգարանը Դունտեսում (55 կմ Ռիգայից հեռու) բացվել է վերջերս` 2005 թվականին: Ինչպես ասում են թանգարանի կազմակերպիչները, այդտեղ Մյունհաուզենը անցկացրել է իր կյանքի լավագույն տարիները: Հենց այդտեղ է զրահավոր զինվոր Իորենիմ Կառլ Ֆրիդրիխ ֆոն Մյունհաուզենը գտել է իր ընտրյալին“ կալվածատիրոջ դստերը` Յակոբինա ֆոն Դունտենին, որի հետ էլ ամուսնացել է 1744թվականին: Ճիշտ է` այն շենքը, որտեղ տեղադրել են ցուցանմուշները, նոր է. այն կառուցել են հատուկ թանգարանի համար նախկին կալվածքի տարածքում: Բայց դա չի շփոթեցնում այցելուներին. վեց տարվա ընթացքում Մյունհաուզենի թանգարանը դարձել է Լատվիայի ամենակարևորագույն մշակութային վայրերից մեկը:
6. Վիլհելմ Թելլի թանգարան
Բյուրգլեն, Ուրի գավառ, Շվեյցարիա
Վիլհելմ Թելլի թանգարանը գրական հերոսներին նվիրված ամենահին թանգարաններից մեկն է աշխարհում: Այն բացվել է 1966 թվականին և մինչև այժմ մնում է Ուրի գավառի ամենակարևոր զբոսաշրջիկային կենտրոններից մեկը: Եվ դա զարմանալի չէ. շվեյցարացիների համար Թելլը ոչ միայն ազգային լեգենդ կամ գրական հերոս է, այլ ողջ Կոնֆեդերացիայի ազատության և անկախության խորհրդանիշն է: Եվ կարևոր չէ, որ գիտնականները բազմիցս կասկածի տակ են առել նրա պատմական գոյության փաստը: Բրյուգլենը տեղաբնակները վստահորեն անվանել են հայտնի աղեղնավորի հայրենի քաղաք, այդ իսկ պատճառով հենց այդտեղ էլ բացել են թանգարանը: Ցուցանմուշների հիմնական մասը կազմում է գրքեր (ներառյալ Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Թելլ» դրամայի առաջին հրատարակությունը), նկարներ և արձաններ, որոնք այս ու այն կերպ կապված են հայտնի աղեղնավորի հետ: Իսկ ամենաերևացող մասը զարդարում է միջնադարյան աղեղը, որից հնարավոր է օգտվել է Թելլը:
7. Թիլ Ուլենշպիգելի թանգարան
Շյոպենշտեդտ, Ներքին Սաքսոնիա, Գերմանիա
Շյոպենշտդետ քաղաքը, որտեղ 1996 թվականից գոյություն ունի Ուլենշպիգելի թանգարանը, գտնվում է հենց Գերմանիայի սրտում: Տեղական համայնքի կազմի մեջ է մտնում Կնայտլինգենը, որտեղ, ինչպես ընդունված է համարել, 1300 թվականին ծնվել է ողջ աշխարհին հայտնի Թիլ Ուլենշպիգելը (գրականագետների և պատմաբանների կարծիքով նա մահացել է 50 տարի անց ժանտախտից Մյոլնում):
Ամեն տարի թանգարան են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Նրանք գալիս են այդտեղ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն միջնադարյան կենցաղի առարկաներ, տեսնեն Ուլենշպիգելին նվիրված գրքերի առաջին հրատարակումները և լսեն, թե ինչ դեր է խաղացել իրենց կյանքում Շառլ դե Կոստերի վեպը: Որքան մոտ թանգարանին, այնքան հաճախ կհանդիպես «Ուլենշպիգել» անունը հյուրանոցների և խանութների վրա:
8. Արքայազն Գենձիի թանգարան
Կիոտո, Ճապոնիա
Ճապոնական Դոն Ժուան վեպի արկածների մասին գրվել է սյոգունների իշխանության գալուց շատ ավելի վաղ` X դարի վերջին: Հեղինակային իրավունքը պատկանում է Մուրասակի Սիկիբուին, որի հանրահայտ ստեղծագործությունը իր ժամանակն ապրել է: Իր վեպի գլխավոր հերոսը Գենձի արքայազնն է, որը ապրում էր դատարանում և կայսրի ապօրինի որդին էր: Ինչպես իր ավելի ուշ դուրս եկած եվրոպական կոլեգաները, նա նույնպես փնտրում է հաճույքներ, բայց ի տարբերություն եվրոպականի` զգում է գեղեցկությունը և ձգտում է իսկական սիրո: Գենձին մեծ ազդեցություն է ունեցել ճապոնական էսթետիկ գեղագիտության զարգացման վրա, ուստի լիովին արժանի էր Ճապոնիայի նախկին մայրաքաղաքում իր սեփական թանգարանը ունենալուն: Այդտեղ ներկայացված է հարուստ ցուցանմուշներ, որոնք պատմում են Հեյանի դարաշրջանի դատական կյանքի մասին (VIII-XII դդ.), երբ Ճապոնիայի գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում Կայսերական պալատում: Յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա դիտել կարճամետրաժ ֆիլմեր վեպի մասին:
9. Դոկտոր Ֆաուստի թանգարան
Քնիտլինգեն, Բադեն-Բյուրտեմբերգ, Գերմանիա
Դոկտոր Ֆաուստի դերը մեծ է ոչ միայն գերմանական, այլև համաշխարհային գրականության մեջ: Հիմնականում դա Գյոթեի շնորհիվ է, չնայած ստեղծագործությունը այն մարդու մասին է, ով իր հոգին սատանային է վաճառում: Համաձայն փաստաթղթերի` հենց Քնիտլինգենում 1480 թվականին է լույս աշխարհ եկել գրական հերոսի նախատիպը` բժիշկ Յոհան Ֆաուստը: Իսկ 600 տարի անց հին քաղաքապետարանի շենքում բացվեց իր թանգարանը: Այնտեղ գտնվում է հետաքրքիր առարկաներ, որոնք թույլ կտան ծանոթանալ դժբախտ բժիշկի կյանքի մանրամասներին: Ցուցանմուշների մեծ մասը նվիրված է Ֆաուստի երաժշտական թեմային, ֆիլմին: Իսկ թանգարանից քիչ հեռու Լատինական հին դպրոցի շենքի մոտ գտնվում է Ֆաուստի ամբողջական արխիվը:
10. Փոքրիկ Իշխանի թանգարան
Հակոնե ավան, Կանագավա շրջան, Ճապոնիա
Ինչու է Tokyo Broadcasting System Television ընկերությանը պետք եղել թանգարան նվիրված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ամենահայտնի գրական հերոսին` Փոքրիկ Իշխանին` դժվար է ասել: Հնարավոր է, որ ինչ որ չափով նման են ծագող արևի երկրի բնակիչների և Փոքրիկ Իշխանի աշխարհայցքները: Փաստը մնում է փաստ, որ 1999 թվականին Տոկիոյից մեկ ժամ հեռավորության վրա բացվել է Փոքրիկ Իշխանին նվիրված թանգարանը: Պետք է պարզապես մտնել դարպասներից ներս և կհայտնվես պատերազմական Պրովանսում կամ Փարիզում, շուրջ բոլորը ֆրանսերեն է գրված, ամբողջովին ֆրանսիական տներ, ֆրանսիական հացի գործարան և սրճարան: Ցուցանմուշների մեծ մասը նվիրված է Սենտ Էքզյուպերիի ստեղծագործական կյանքին: