Էքստրիմալ սպորտի սիրահարները և նրանք, ովքեր պատրաստ են հետևել կյանքի համար վտանգավոր և դիտարժան մրցույթների, այս տարի դրանց պակասը չեն ունենա: Cheapflights կայքի մասնագետները կազմել են 2012 թվականի ամենաէքստրիմալ սպորտային միջոցառումների օրացույցը:
1. Ցավոք օրացույցի առաջին միջոցառումը արդեն ավարտվել է: Տոսկանիայում (Իտալիա) փետրվարի 18-ին տեղի է ունեցել Hell’s Gate` Il Ciocco մոտոմրցավազք:
2. Iditarod Trail Sled Dog Race. Նոմ, Ալյասկա, ԱՄՆ, մարտի 3: Iditarod Trail-ը հայտնի ամենամյա շների մրցավազք է: 16 շներով խումբը հաղթահարում է 1868 կմ:
3. Ice Climbing World Cup. Կիրով, Ռուսաստան, մարտի 8-10, Սառույցի հաղթահարման աշխարհի գավաթ:
4. 2012 Crashed Ice World Championship. Քվեբեկ, Կանադա, մարտի 15-17. Չմշկասահքի աշխարհի գավաթը անցյալում ունեցել է 100 000 դիտորդ:
5. Billabong Rio Pro. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, մայիսի 9-20: Մրցակցությանը գալիս են հայտնի, պրոֆեսիոնալ սերֆերներ ողջ աշխարհից: Այս տարի մրցանակային ֆոնդը կազմում է 315.000 ֆունտ ստերլինգ:
6. 24 Hours of Le Man. Լե Ման, Ֆրանսիա, հունիսի 16-17: Այս տարի մրցավազքը կլինի 80-րդ անգամ, ակնկալվում է 200 հազար այցելուներ:
7. Race Across America. Օշենսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ, հունիսի 12-25: Race Across America հեծանվավազքը ավելի երկար է, քան Tour de France-ը. 3 000 մղոն:
8. The X Games. Լոս Անջելես, ԱՄՆ, հունիսի 28-ից հուլիսի 1: Այս տարի Summer X Games-ի շրջանակներում Լոս Անջելեսում կանցկացվի գլորասահքի առաջնություն, ավտո և մոտոմրցավազք:
9.Badwater Ultramarathon. Badwater Basin մինչև Mt. Whitney, Կալիֆորնիա, ԱՄՆ, հուլիսի 16-18: Քայլքի մրցույթում կարծես թե ոչ մի էքստրիմալ բան չկա: Սակայն 54 աստիճան ջերմության պայմաններում այն դառնում է փորձություն մասնակիցների համար: Դա աշխարհի ամենաբարդ երթուղիներից է, որը տևում է 60 ժամ:
10. International Artistic Wingsuit Competition and Marko Mike’s Wingsuit Boogie. Շիոֆոկ, Հունգարիա, օգոստոսի 9-19: Վինգսուիթ-ակրոբատիկան (ՎԱ) նախատեսում է մի շարք գործողություններ վինգսուիթի (կտորից կոստյում-թևեր) հագուստի մեջ: