Խոհարարական արվեստը գնահատողների համար ամեն ճանապարհորդությունը բացահայտում է նոր մթերքներ, դրանց համադրությունը և նախկին անհայտ համերի մի ամբողջ ներկապնակ։ Զբոսաշրջիկների այս տեսակին նաև հայտնի է, որ ցանկացած երկրի խոհանոցի ավանդույթներին լավագույն կերպով կարելի է ծանոթանալ կամ տեղաբնակների ընկերակցությամբ, կամ փողոցային սնունդ համտեսելու միջոցով։
Lonely Planet զբոսաշրջային պորտալը հրապարակել է 10 ուղղություն և պարտադիր այցելելու վայրեր խոհարարությունն իսկապես գնահատողների համար։
1. Շուկա Հանոյի հին մասում (Վիետնամ);
2. Գարեջրի գործարան Վանկուվերի Գաստաուն պատմական թաղամասում (Կանադա);
3. Մթերքի շուկաներ Ստամբուլի ասիական և եվրոպական մասերում (Թուրքիա);
4. Ավանդական ֆրանսիական խոհանոցով շարժական տաղավարներ Նիսի ափամերձ հատվածում (Ֆրանսիա);
5. Իտալական խոհանոցով հաստատություն Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ);
6. Brick Lane փողոցը Լոնդոնում Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի խոհանոցների սիրահարների համար (Մեծ Բրիտանիա);
7. Կրպակներ հնդկական, մալայական և չինական ավանդական ուտեստներով Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքի փողոցներում (Մալայզիա);
8. Տեղում արտադրված մթերքների խանութներ և կրպակներ Թասմանիա նահանգի Հոբարտ քաղաքում (Ավստրալիա);
9. Կեսադիլայով, տակոյով և մրգային հյութերով կիոսկներ Մեխիկոյի փողոցներում (Մեքսիկա);
10. Սուրճի, պանրի և գարեջրի համտեսում Վելլինգտոնում (Նոր Զելանդիա):