Շատ ճանապարհորդներ մշտապես իրենց հետ վերցնում են սիրելի գիրքը․ ընթերցանությունը օգնում է կրճատել ժամանակը գնացքում կամ ինքնաթիռում, ինչպես նաև՝ թույլ չի տալիս ձանձրանալ լողափում հանգստանալիս։ Հաշվի առնելով զբոսաշրջիկների սերը ընթերցանության հանդեպ՝ որոշ հյուրանոցներ առաջարկում են իրենց հաճախորդներին թեմատիկ համարներ, մեծ գրադարան և գրական էքսկուրսիաներ։
Travel+Leisure ամսագիրը կիսվել է իր ընթերցողների հետ ընթերցասերների համար լավագույն հյուրանոցների ցանկով։
1. Taj Falaknuma Palace, Հայդարաբադ, Հնդկաստան;
2. Wanderlust Hotel, Սինգապուր;
3. The Library Hotel, Սամուի կղզի, Թայլանդ;
4. Le Prince Maurice, Մավրիտոս;
5. Sylvia Beach Hotel, Նյուպորտ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ;
6. Il Salviatino, Ֆլորենցիա, Իտալիա;
7. The Commons Hotel, Միննեապոլիս, Միննեսոտա նահանգ, ԱՄՆ;
8. The Gladstone, Ֆլինտշիր, Ուելս, Մեծ Բրիտանիա;
9. The Library Hotel, Նյու Յորք, ԱՄՆ;