Հայտնիների սիրելի հյուրանոցների թոփ-10-ը

Ճանապարհորդությունն աշխարհով մեկ աստղերի կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Նկարահանումներ, համերգներ, հյուրախաղեր, պրեմիերաներ, շնորհանդեսներ և պարզապես մարդկային հանգիստ, վերջիվերջո․ սելեբրիթիները հյուրանոցներում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան սեփական տանը, և բնական է, որ այդ ոլորտում ունեն իրենց սիրելիները։ Ձեզ ենք ներկայացնում հյուրանոցներ, որտեղ ձեր համարի հարևանությամբ կարող է կանգ առնել որևէ աստղ։

ԳՎԻՆԵԹ ՓԵԹՐՈՈՒ, THE RITZ, ՓԱՐԻԶ

Гвинет Пэлтроу

Բացման առաջին իսկ օրից այս հյուրանոցը դարձել է շքեղ կյանքի հոմանիշ։ 1898 թվականի համար յուրաքանչյուր համարում լոգասենյակն ու հեռախոսը իսկական առաջընթաց էին։ Իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում փարիզյան The Ritz-ը տեսել է բազմաթիվ լեգենդար աստղերի․ սկսած քաղաքական գործիչներից, մինչև՝ արվեստի էլիտայի ներկայացուցիչները։ Հյուրանոցը մինչ այժմ պահպանում է իր գրավչությունը։ Օրինակ՝ Գվինեթ Փեթրոուն նախընտրում է բնակվել հենց այստեղ։ Любимые отели знаменитостей | галерея [1] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [1] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [1] фото [4]Любимые отели знаменитостей | галерея [1] фото [2]

ԴԵՅՎԻԴ ԲԵՔՀԵՄ, HASSLER ROMA, ՀՌՈՄ

Дэвид Бекхэм

Hassler Roma-ն հանդիսանում է Եվրոպայի ամենահայտնի հյուրանոցների մեկը։ Խելահեղ տեսարանները նրա գլխավոր առանձնահատկություններից մեկն է։ Օրիգինալ ճարտարապետությունը, հրաշալի հնաոճ իրերը և յուրօրինակ դիզայնը այն դարձնում են հայտնիներից շատերի սիրելի վայրը, օրինակ՝ այստեղ սիրում են կանգ առնել Բեքհեմները։

Любимые отели знаменитостей | галерея [3] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [3] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [3] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [3] фото [4]

ՀԱՅԴԻ ԿԼՈՒՄ, Das Triest, ՎԻԵՆՆԱ

Хайди Клум

Վիեննական նախկին ձիաբուծարանի տեղում այժմ կանգնած է գեղեցկագույն Das Triest հյուրանոցը։ Չնայած իդեալական դիրքին՝ սկզբում այն այնքան էլ շքեղ հյուրանոց չէր։ Բայց դիզայնի կտրուկ փոփոխությունը այն դարձրեց Ավստրիայի լավագույն հյուրանոցներից մեկը։ Երբ Հայդի Կլումը մեկնում է Վիեննա, ընտրում է  Das Triest-ը։

Любимые отели знаменитостей | галерея [2] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [4]

ՄԱԴՈՆՆԱ, THE METROPOLITAN, ԼՈՆԴՈՆ

Мадонна

The Metropolitan-ի հյուրերը կարող են հիանալ Գայդ պարկի կանաչով՝ միևնույն ժամանակ մնալով Լոնդոնի կենտրոնում։ Եվ այս պարադոքսալ երկակիությունը դրսևորվում է ամեն ինչում․ հյուրանոցի շենքում է գտնվում բրիտանական մայրաքաղաքի ամենանորաձև բարերից մեկը, բայց, միևնույն ժամանակ, նրանց, ովքեր ցանկանում են լիցքաթափվել, առաջարկվում է վերականգնողական ծրագիր և յոգայի դասընթացներ։ The Metropolitan-ում կարելի է հանդիպել Մադոննային, ով այս հյուրանոցի երկրպագուն է։Любимые отели знаменитостей | галерея [2] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [4]Любимые отели знаменитостей | галерея [2] фото [1]

ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄ, THE TAJ MAHAL PALACE, ՄՈՒՄԲԱՅ

Принц Уильям

Հնդկական The Taj Mahal Palace-ը արդանացնում է իր անվանումը և ավելի շատ նման է պալատի, քան հյուրանոցի։ Նրա հիմնադիրը՝ հնդիկ գործարարը, ով ապրել է XIX-րդ դարում, արել է ամեն ինչ, որպեսզի կառույցը շքեղ տեսք ունենա։ Պարահանդեսային սրահի ցանցակար մետաղական սյուները հատուկ պատվերով պատրաստել է հենց Գուստավ Էյֆելը: Հյուրանոցը իսկապես արքայական է ստացվել և ուղիղ, և փոխաբերական իմաստներով։ «Պալատի» համարներում հաճախ կանգ են առնում բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, մասնավորապես՝ արքայազն Ուիլյամը։

Любимые отели знаменитостей | галерея [5] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [5] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [5] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [5] фото [4]

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը՝ Դուբայի Burj Al Arab-ը, ունի առագաստի տեսք և կանգնած է հենց Պարսից ծոցի ջրերում՝ աձագոտուց  280 մետր հեռավորության վրա։ Այս վայրը չէր կարող չգրավել սուպերմոդել Կլաուդիա Շիֆերի ուշադրությունը, ով յոթաստղանի  այս հյուրանոցի մշտական հաճախորդն է համարվում։ Любимые отели знаменитостей | галерея [4] фото [4]Любимые отели знаменитостей | галерея [4] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [4] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [4] фото [3]

Ռոբերտ դե Նիրոն որոշել է մրցակցեն նյույորքյան լավագույն հյուրանոցների հետ և առաջարկել հյուրանոցային լյուքսի սեփական տարբերակը։ Greenwich Hotel-ի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին, և այդ ժամանակից ի վեր այն լի է կինոաստղերով․ ո՞վ կհրաժարվի գիշերել դե Նիրոյի հյուրընկալությամբ։ Любимые отели знаменитостей | галерея [6] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [6] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [6] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [6] фото [4]

ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆ, ONE & ONLY PALMILLA, ԼՈՍ ԿԱԲՈՍ

Дженнифер Энистон

One&Only Palmilla հյուրանոցում հյուրերին դիմավորում են մեկ գավաթ տեկիլայով, որպեսզի հաճախորդները միանգամից զգան հյուրընկալ Մեքսիկայի մթնոլորտը։ Ջենիֆեր Էնիսթոնի համար Լոս Կաբոսի առողջարանը հանգստի լավագույն վայրերից մեկն է։  Любимые отели знаменитостей | галерея [8] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [8] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [8] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [8] фото [4]

ՈՒԻԼ ՍՄԻԹ, BELMOND COPACABANA PALACE, ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ

Уилл Смит

Մեկնելով Ռիո դե Ժանեյրո՝ Ուիլ Սմիթը մշտապես կանգ է առնում հեղինակավոր  Belmond Copacabana Palace հյուրանոցում։ Հետաքրքիր է, որ 1980-ականների կեսերին շենքը ցանկացել են քանդել, բայց վերանորոգումից հետո հյուրանոցը կրկին դարձել է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար։ Իսկ այսօր Belmond Copacabana Palace-ը Ռիոյի մշակութային ժառանգության մի մասն է։Любимые отели знаменитостей | галерея [9] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [9] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [9] фото [3]Любимые отели знаменитостей | галерея [9] фото [4]

ՄԱՐԻՈՆ ԿՈՏԻՅԱՐ, MAJESTIC BARRIÈRE, ԿԱՆՆ

Марион Котийяр

Հյուրանոցը շրջապատված է շքեղ բուտիկներով  (Gucci, Prada, Dior, Boucheron, Van Cleef&Arpel, Bulgari, etc.) Կրուազետ հայտնի ափագոտում՝ ոչ պակաս հայտնի Փառատոնների և կոնգրեսների պալատի առջև։

Բնականաբար, հյուրանոցում, առաջին հերթին, սիրում են բնակվել համաշխարհային կինոաստղերը, ովքեր գալիս են մասնակցելու Կաննի կինոփառատոնին։ 89 հրաշալի սուիթներից բացի նրանց տրամադրության տակ են նա շքեղ ապարտամենտ-պենտհաուսները՝ Suite Christian Dior-ը, որը ստեղծվել է  լեգենդար fashion-ապրանքանիշի ոգով, և Suite Majestic Barrière-ը, որը ճանաչվել է աշխարհի լավագույն luxury-սուիթներից մեկը։ Թեև մնալ Դիորում չի ստացվի, քանի որ ամեն տարի Կաննի փառատոնի ընթացքում այստեղ տեղ է գտնում  Christian Dior նորաձևության տան շոու ռումը, որտեղ դերասանուհիները գալիս են կարմիր գորգի համար զգեստ ընտրելու և դիմահարդարում ու սանրվածք անելու։ Հյուրանոցի մշտական հյուրերն են ֆրանսիացի դերասանները։ Օրինակ՝ Մարիոն Կոտիյարը այստեղ գալիս է ընտանիքով և արդեն ծանոթ է հյուրանոցի գրեթե ամբողջ անձնակազմին։ Любимые отели знаменитостей | галерея [10] фото [4]Любимые отели знаменитостей | галерея [10] фото [1]Любимые отели знаменитостей | галерея [10] фото [2]Любимые отели знаменитостей | галерея [10] фото [3]

 

You might also like