Շատ ճանապարհորդներ նախընտրում են մեկնել երկրից հենց աշնանը, ոչ թե ամռանը, քանի որ չվերթներում և հյուրանոցներում ավելի քիչ զբոսաշրջիկներ են լինում, մասնավորապես՝ երեխաների հետ հանգստացողներ, շատ շոգ չի լինում և գներն էլ սկսում են նվազել։ CNN նորությունների պորտալի խմբագիրները հրապարակել են 20 տոների և ժամանցների ցանկ, որոնք չարժի բաց թողնել այս աշնանը։
Ստորև ներկայացված են ցանկի 10 կետ․
1. Օկտոբերֆեստ Մյունխենում (Գերմանիա);
2. Հանդիպում արջերի հետ Բրիտանական Կոլումբիայում (Կանադա);
3. Թավշյա սեզոն Կարիբյան շրջանում;
4. Տերևաթափ Հեմփշիր կոմսությունում (Մեծ Բրիտանիա);
5. Մահացածների օրը Մեքսիկայում;
6. Լեռնային դահուկներ Չիլիում;
7. Կռուիզ մոտոցիկլետների սիրահարների համար Բահամյան կղզիների ջրերում;
8. Լույսի փառատոն Դիվալի Հնդկաստանում;
9. Երաժշտական փառատոն աստղերի լճի մոտ Մալավիում;
10. Բեղերի և մորուքների փառատոն Ավստրիայում։