Շատ զբոսաշրջիկներ նախընտրում են լողափնյա հանգստի փոխարեն ակտիվ ժամանակ անցկացնել քաղաքում։ Այդ պատճառով ամռան գալստյան հետ ամենապոպուլյար հանգստի ուղղություն է դառնում Եվրոպան։
Lonely Planet հայտնի հրատարակչությունը հրապարակել է եվրոպական լավագույն քաղաքների ցանկը՝ նշելով այնտեղ այցելելու համար իդեալական ժամանակն ու զբոսաշրջիկների տեսակը, որոնց հարմար կլինի այդ ուղղությունը։
Հունիս․
1. Պոզիտանո (սիրահարների համար);
2. Էդինբուրգ (մեծ խմբով);
3. Դուբրովնիկ (ընտանեկան հանգստի համար)։
Հուլիս․
1. Ստոկհոլմ և Կրակով (միայնակ ճանապարհորդության համար);
2. Պրահա և Ամստերդամ (մեծ խմբով);
3. Բրյուգե, Բելգիա (սիրահարների համար)։
Օգոստոս․
1. Մադրիդ և Բեռլին (մեծ խմբով);
2. Միլան և Լիսաբոն (սիրահարների համար);
3. Բարսելոնա և Դուբլին (ընտանեկան հանգստի համար)։