10 լավագույն երկրները, որտեղ պետք է այցելել 2013 թվականին՝ Lonely Planet-ից

Lonely Planet ուղեցույցը ներկայացնում է լավագույն երկրների հերթական տասնյակը, որտեղ հետաքրքիր և շահավետ է այցելել: Երկրների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ զբոսաշրջիկներին առաջարկում են մեկնել փարձագետները, հաշվարկված է ֆինանսական առումով ևս: «Ճանապարհորդությունը կլինի հետաքրքիր և ոչ թանկարժեք»,- ընդգծում է  Lonely Planet-ի ամերիկյան խմբագիր Էնդի Մարդոկը: Բնականաբար առաջարկված ուղղությունները ամենաէժանները չեն, բայց և սննկացնող էլ չեն:

Թոփ 10 երկրները՝  Lonely Planet-ից, որոնք ընդգրկված են “Best value destinations”  ցանկում 2013-ին, ներկայացնում է CNN-ը.

1.Իսպանիա. ֆինանսատնտեսական ճգնաժամը և գների նվազումը Իսպանիան դարձրել են ավելի հասանելի ճանապարհորդության համար:

2.Բոլիվիա. ըստLonely Planet-ի՝ Բոլիվիայում կան հարմար հյուրանոցային համարներ $10-ով: Դա ամենախնայող առաջարկն է Հարավային Ամերիկայում:

3.Սլովենիա. գները Սլովենիայում ավելի մատչելի են, քան հարևան երկրներում:

4. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա. Ռիո դե Ժանեյրոն 2014  թվականին ընդունում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2016 թվականին՝ օլիմպիական խաղերը: Քաղաքը փոխվում է, ավելի է գեղեցկանում, գները աճում են, այդ պատճառով ուղեցույցը խորհուրդ է տալիս հասցնել տեսնել Ռիոն, քանի դեռ ամեն ինչ այդքան էլ թանկ չէ:

5. Պորտլենդ, Օրեգոն (ԱՄՆ). մատչելի սնունդն ու ազատ գործողությունները Ձեզ սպասում են Պորտլենդում՝ Օրեգոնի հրապուրանքում:

6. Նեպալ. լավագույն արշավը դեպի Հիմալայներ սկսվում է Նեպալից:

7. Նամիբիա. այստեղ հիանալի բնություն է և Բոտսվանան է մոտ, որտեղ առաջարկվում են լավագույն սաֆարիները: Կարելի է համատեղել տուրերը:

8. Գոտենբուրգ, Շվեդիա. Սկանդինավյան երկրներում հանգիստը մատչելի չէ, բայց Գոտենբուրգում, համեմատաբար, թանկ չէ:

9. Կոմբոջա. Կոմբոջան դարձավ հայտնի և, հետևաբար, գները բարձրացավ: Բայց, այնուամենայնիվ, ճանապարհորդությունը կլինի հասանելի:

10.Վրաստան. Վրաստանը դեռևս չի համարվում աշխարհում հայտնի ճանապարհորդական ուղղություն, բայց տուրիզմն այստեղ ակտիվորեն զարգանում է: Ու չնայած դրան՝ գները դեռևս ցածր են:

You might also like