Հայտնի է, որ օտար երկրի մշակույթի հետ ծանոթանալու լավագույն միջոցը այդ երկրի խոհանոցը սովորելն է, իսկ ավելի ճիշտ` սովորել ինքնուրույն պատրաստել: CNN-ը ներկայացնում է տարբեր երկրներում գոյություն ունեցող խոհարարական դասընթացների թոփ տասնյակը, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգիստը համատեղել «համեղ» դասընթացների հետ:
1. Hutong Cuisine, Պեկին, Չինաստան
Պեկինի կենտրոնում չինական ավանդական խոհանոցի դասընթացներ: Ավագ խոհարար Չունի Չժոուն (Chunyi Zhou) կսովորեցնի չինական խոհանոցի հիմնական տարրերը, կծանոթացնի տեխնիկական գաղտնիքների հետ: Մեկ դասընթացի արժեքը կազմում է ԱՄՆ 38 դոլար, գումարած 16 դոլար շուկա գնալու համար: Hutong Cuisine, 35 Deng Cao Hutong, Dong Si South Street, Dong Cheng District, Պեկին; 86 10 8401 4788; hutongcuisine.com
2.The Awaiting Table, Լեչե, Իտալիա
Լավագույն վայրն է, որտեղ կարելի է սովորել պատրաստել իտալական ազգային պաստա Լեչե գյուղում: Սիլվեստրո Սիլվեստրի ղեկավարությամբ (Silvestro Silvestori) աշակերտները կսովորեն պատրաստել էքսպրեսսո սուրճ, պաստա, գնումներ կատարել տեղի շուկայում և ծանոթանալ մթերքներին: Նաև «ծանոթություն» կլինի տեղական գինիների հետ: The Awaiting Table մեկօրյա այցը արժի 295 եվրո, (377 դոլար), իսկ մեկշաբաթյա այցը` 1695 եվրո (2164 դոլար): The Awaiting Table, Lecce; www.awaitingtable.com
3. Royal Korea Cuisine, Սեուլ, Հարավային Կորեա
Չհանդոկուն ամրացի հարևանությամբ գտնվող Royal Korea Cuisine-ում կսովորեցնեն պատրաստել ազգային կորեական ուտեստներ: Ավագ խոհարարները այստեղ կորեացիներն են, սակայն կան նաև թարգմանիչներ: Մեկ դասն արժե 35 դոլար, իսկ տասնշաբաթյա կուրսի համար պետք է վճարել 277 դոլար: Institute of Korea Royal Cuisine, 34 Wonseo-dong, Jongno-Gu, Սեուլ; 82 3673 1122 3, www.food.co.kr
4.Kitchen in the Castle, Դուբլին, Իռլանդիա
Իռլանդական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում են Դուբլինի արվարձանում` Howth Castle ամրոցում, որը 800 տարի պատկանում է մեկ ընտանիքի և այստեղ ամեն ինչ պատված է պատմությամբ և ավանդույթներով: Ուսանողներին այստեղ սովորեցնում են պատրաստել բազմազան ուտեստներ` իտալականից մինչև ասիական խոհանոց, իհարկե, ինչպես նաև` իռլանդական: Մեկօրյա ուսուցումը երեկոյան ընթրիքի հետ արժե 60 եվրո, իսկ մեկօրյա կուրսը կանչի հետ` 150 եվրո: The Kitchen in the Castle, Howth Castle, Howth, Դուբլին, 353 (0)1 839 6182; www.thekitcheninthecastle.com
5. Taste of Culture, Տոկիո, Ճապոնիա
Ճապոնական խոհանոցի գաղտնիքները Տոկիոյում ուսանող-զբոսաշրջիկներին ծանոթացնում է ամերիկուհի Էլիզաբեթ Անդոն (Elizabeth Andoh), ով այստեղ ապրում է 10 տարի: Նա հանդիսանում է մի քանի խոհարարական գրքերի հեղինակ, այդ թվում` «Washuko» և «Kansha» բուսական խոհանոցի մասին: Կեսօրյա կուրսը արժե 85 դոլար: A Taste of Culture, Setagaya-ku, Տոկիո 81 (0) 3 5716 5751; tasteofculture.com
6. James St Cooking School, Բրիսբեն, Ավստրալիա
Ավստրալիական խոհանոցը հայտնի է բարձրորակ թարմ մթերքների կիրառմամբ: James St Cooking School դպրոցում, որը հանդիսանում է James St. Market շուկայի մի մասը, կարելի է գտնել մթերքներ ամբողջ երկրից: Դպրոցում կան տարբեր կուրսեր, բայց բոլոր աշակերտներին տանում են շուկա մթերքներ ընտրելու համար: Դասն արժե 135 ավստրալիական դոլարից մինչև 160 ավստրալիական դոլար` գինիով ընթրիքի հետ (US$139-US$165): James St Cooking School, James St Markets, Fortitude Valley, Բրիսբեն, 61 (0)7 3252 8850; www.jamesstcookingschool.com.au
7. Barbecue Society, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Բոլորը կարծում են, որ կարողանում են պատրաստել բարբիքյու, բայց դա այդքան էլ այդպես չէ: Հենց դրանում կհամոզվեն «բարբիքյուի համայնքի» աշակերտները, կտեսնեն, թե ինչպես են պատրաստում խորոված մսից, ձկից և այլ մթերքներից: Երկօրյա դասը արժե 395 դոլար: The North Carolina Barbecue Society, 144 Sterling Point Court, Winston-Salem, North Carolina; 1 336 765 6227; www.ncbbqsociety.com
8. Hanoi Cooking Centre, Հանոյ, Վիետնամ
Դեպի Վիետնամ խոհարարական ճանապարհորդությունը առաջարկում է նաև ուսուցում և ժամանց, ընդ որում` կան դասեր և փոքրերի և մեծերի համար: Մեկ 3-4 ժամանոց դասը ընթրիքի հետ արժե 55 դոլար: Hanoi Cooking Centre, 44 Chau Long St., Ba Dinh District, Հանոյ, 84 4 3715 0088; hanoicookingcentre.com
9. Cook’n With Class, Փարիզ, Ֆրանսիա
Փարիզում շատ են խոհարարական դպրոցները: Այս մեկը գտնվում է Մոնմարտրում և այստեղ սովորեցնում են պատրաստել «համադամասերների ուտեստներ» հանգիստ մթնոլորտում: Դասը առաջարկում է այցելել շուկա, մսի վաճառատեղ… կուրսի արժեքը 185 եվրո է, իսկ խմիչքով և աղանդերով կուրսը`125 եվրո: Cook’n with Class, 21 Rue Custine, Փարիզ, 33 (0) 1 42 55 70 59; cooknwithclass.com
10. LaZat, Կուալա Լումպուր, Մալազիա
Մալազիան ունի հարուստ և բազմազան խոհանոց: Այն մալայական, չինական և հնդկական խոհանոցների խառնուրդն է: Lazat դպրոցում, որը նշանակում է «հիանալի», աշակերտներին կծանոթացնեն տեղական խոհանոցի գաղտնիքներին: Մեկ կուրսը արժե 63.50-74 դոլար:
LaZat Malaysian Home Cooking Classes, 584 Jalan 17/17, Section 17, 46400 Petaling Jaya; 60 19 238 1198; www.malaysia-klcookingclass.com