The Telegraph-ը ներկայացնում է ամենաուրախ ակումբային կյանքով ապրող քաղաքների տասնյակը, սկսած Բեռլինից մինչև Սեն-Տրոպե:
Բեռլին
Բեռլինը ողջ աշխարհում հայտնի է իր բազմաթիվ ակումբներով, բարերով, փաբերով, լայնածավալ համերգային ծրագրերով և ստորգետնյա երաժշտությամբ:
Մայամի
Մայամիում տիրում է երեկույթների հատուկ մթնոլորտ: Ocean Drive-ում հնչում են պարային ռիթմեր, գրեթե յուրաքանչյուր հյուրանոց Մայամի Բիչում ունի իր խմիչքներով հարուստ բարը և պարահրապարակը:
Դուբայ
Իսլամ դավանող քաղաքի համար այսքան շատ գիշերային ակումբներ և բարեր ունենալը շատ զարմանալի է: Բարերում հյուրերին առաջարկում են գլամուր կոկտեյլներից մինչև իռլանդական փաբի խմիչքներից: Ի դեպ` ակումբում գեղեցիկ տեսարանով սեղան պետք է նախօրոք պատվիրել:
Լաս Վեգաս
Խոսել ակումբների և խաղատների մասին Լաս Վեգասում անիմաստ է, տարօրինակ կլիներ, եթե այս քաղաքը չընդգրկվեր ցուցակում: Պատրաստ եղեք երեկույթին ժամը 17:00-ից մինչև լուսաբաց:
Սեն-Տրոպե
Այստեղ է գտնվում Եվրոպայում հայտնի ակումբներից մեկը: Սակայն այստեղ դժվար է հասնել նույնիսկ հարուստներին և հայտնիներին:
Ստամբուլ
Ստամբուլի բնակչությունը ավելի քան 12 միլիոն է, հավանաբար նրանցից կեսը չի քնում գիշերը: Beyoğlu շրջանում ուրբաթ օրից մինչև կիրակի անցկացվում են զանազան երեկույթներ: Քաղաքում լայն է տարբեր երաժշտությամբ ակումբների ընտրությունը, սկսած ջազ ակումբներից մինչև թուրքական ազգային երաժշտություն: Հատկապես գեղեցիկ են բարձրահարկ շենքերի վրա կառուցված բարերը, որտեղից բացվում է դեպի քաղաք հիանալի տեսարան:
Նյու Յորք
Նյու Յորքը երբեք չի քնում: Այստեղ դժվար է ընտրել, թե որտեղ գնալ. արտ-դեկո ոճի ռետրո ակումբ թե ջազ ակումբ, որպեսզի այդ ամենը տեսնես, մեկ գիշերը չի բավականացնի:
Մադրիդ
Մադրիդը Եվրոպայի ամենաակումբային քաղաքներից մեկն է: Հարկ է նշել, որ այստեղ կարևոր չէ, թե այցելուն քանի տարեկան է, ակումբներում, բարերում, սրճարաններում և ռեստորաններում ցանկացած տարիքի մարդ կհանդիպի:
Անտիգուա
Կղզում կան բազմաթիվ հիանալի բարեր, որտեղ վայելում են երաժշտությունը, խմիչքը և ամենագլխավորը` աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտը: Սովորաբար լողափի բարերը փակվում են մայրամուտի հետ:
Լոնդոն
Լոնդոնում հնարավոր է ընտրել զվարճանքի ցանկացած տեսակ, հսկայական Ministry of Sound ակումբից մինչև էլեկտրոնային երաժշտությամբ Fabric dо Madame Jo Jo’s ակումբ, որը գտնվում է Сохо թաղամասում: