Լավագույն 10 քաղաքները, որտեղ խորհուրդ է տրվում այցելել 2012 թվականին

Lonely Planet զբոսաշրջային ուղեցույցը հրապարակել է այն 10 քաղաքների անունները, որտեղ  խորհուրդ է տրվում  2012 թվականին անպայման այցելել: CNN-ը ներկայացնում է լավագույն քաղաքների տասնյակը, որոնք կուրախացնեն և կզարմացնեն զբոսաշրջիկներին եկող տարի:

1. Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Լոնդոնը մյուս տարի Օլիմպիադա 2012-ի ժամանակ կլցվի սպորտային մթնոլորտով: Զբոսաշրջիկներին սպասվում է անակնկալների մեծ ընտրություն:

2. Մասկատ, Օման
Օմանը վերջին ժամանակներս «ակտիվ պայքարում է օտաերկրյա զբոսաշրջիկների համար».  հյուրերին սպասում են ամենուր` թանգարաններում, լողափերում, կոլորիտային շուկաներում, հրավիրում են դայվինգի, սերֆինգի, տրեքինգի, սաֆարի անապատում, կրիաների, ժայռերի դիտման և այլն: Հիանալի վայր է ընտանիքով հանգստացողների, սիրահար զույգերի  և բոլոր նրանց համար, ովքեր տառապում են միջին տարիքային ճգնաժամից:

3. Բանգալոր, Հնդկաստան
Բանգալորը լուսանկարչի համար դրախտ է, ամեն ինչ վառ է, գունավոր և կենդանի, անսովոր եվրոպացիների համար: Հիանալի ընտրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ այլ մշակույթի, խոհանոցի և կենցաղի հետ:

4. Քադիս, Իսպանիա
Քադիսի գլխավոր իրադարձությունը  ամենամյա կազմակերպվող դիմակահանդեսն է, երբ երկու շաբաթ շարունակ քաղաքը լցվում է ուրախ տրամադրությամբ: 2012 թվականին Քադիսը հայտարարվել է Իբերո-ամերիկյան մշակույթի մայրաքաղաք (Ibero-American Capital of Culture) և դիմակահանդեսը եկող տարի էլ ավելի հետաքրքիր կլինի:

5. Ստոքհոլմ, Շվեդիա
Lonely Planet-ի փորձագետները համարում են, որ Ստոքհոլմը անպայման կսիրեն նրանք, ովքեր սիրահարված են Վենետիկին: Քաղաքում կա 14 կղզի և ավելի քան 50 կամուրջ, բազմաթիվ ջրանցքներ, սրճարաններ, պատկերասրահներ  և թանգարաններ:

6. Գիմարայեշ, Պորտուգալիա
Չնայած, որ Գիմարայեշը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն, զբոսաշրջիկները այստեղ այնքան էլ շատ չեն: Lonely Planet-ը քաղաքը համարում է աննկարագրելի գեղեցիկ: Գիմարայեշը հայտարարվել է 2012 թվականի Եվրոպայի  մշակութային մայրաքաղաքը, այնպես որ այստեղ կայցելեն զբոսաշրջիկներ աշխարհի  տարբեր ծայրերից: Քաղաքում ծրագրվում է զանազան մշակութային միջոցառումներ` կապված ֆիլմերի, երաժշտության, լուսանկարների, նկարների ցուցահանդեսների, ճարտարապետության, գրականության, թատրոնի, պարի և անգամ փողոցային ներկայացումների հետ:

7. Սանտիագո, Չիլի
Սանտիագոն կարելի է համեմատել Բուենոս Այրեսի հետ, միայն թե այստեղ քիչ են զբոսաշրջիկները: Սանտիագոյում զբոսաշրջիկները շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնեն և ցերեկը, և գիշերը: Առաջինը, որ կարելի է անել, դա տեղական սուրճը համտեսելն է: Ինչպես նաև` քաղաքում բացվել է  նոր թանգարան, իսկ այս տարի 70-հարկանի Torre Gran Costanera-ն աշխարհամասի ամենաբարձրահարկ շենք է  անվանվել: Գիշերը քաղաքում կյանքը շարունակվում է ավելի ակտիվ, քան ցերեկը:

8. Հոնկոնգ, Չինաստան
Հոնկոնգը դեպի նավահանգիստ  հիանալի  տեսարանով, խոհանոցով, գիշերային կյանքով և տեսարժան վայրերով, առևտրի և բազմազան ժամանցի վայրերով քաղաք է, և խորհուրդ է տրվում մյուս տարի էլ այցելել այդտեղ:

9. Օռլանդո, ԱՄՆ
Օռլանդոն մյուս տարի կընդունի բասկետբոլի աստղային թիմին. փետրվարի 25-26-ին տեղի կունենա NBA All-Star Weekend 61-րդ խաղը: Դա ամենանշանավոր իրադարձությունն է սպորտասերների համար, բայց մյուսների համար քաղաքում այլ զբաղմունք ևս կգտնվի:

10. Դարվին, Ավստրալիա
Դարվինը  իրական Ավստրալիան է: Ի դեպ Դարվինը ավստրալիացիների ամենասիրելի առողջարանային քաղաքներից մեկն է: Քաղաքում հիանալի ռեստորաններ, հարուստ տեսականիով շուկաներ, հիանալի լողափեր և բնություն կա:

You might also like