Մեղքերի քաղաքների թոփ 10-ը

Մեղքերի քաղաքները իրենց անբարոյականությամբ միշտ գրավել են մարդկանց, որոնց համար ժամանցը կյանքի անկյունաքարն է: Իսկ ամեն ինչ սկսվել է դեռևս հին Հռոմից, որտեղ հնարավոր էր շահավետ խաղադրույք կատարել գլադիատորների մահվան համար, և ոչ պակաս հին Շանհայից, որը բոլորին հրավիրում էր իր ափիոնի որջ: Այդ ժամանակից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել:  XXI  դարում ծաղկում են ժամանակակից մեղքի քաղաքները, և մենք դրանք՝ բոլորը, հավաքել ենք մեր տասնյակում: Ընտրության չափանիշները շատ պարզ են. քաղաքը պետք է ունենա ազարտ, սեքս, ալկոհոլ, թմրանյութեր և նոն ստոպ երեկույթներ:

prostitution

Բեռլին (Գերմանիա)

Լատեքսից հագուստ, շղթաներ, մտրակներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի սադոմազոխիստական հաճույքների համար, դուք կարող եք գտնել Բեռլինում:  Ուզում եք, որ ձեզ պատժեն: Բարի գալուստ քաղաքի բազմաթիվ սեքս-զնդաններից մեկը: Ցանկանում եք պարել ակումբում և միևնույն ժամանակ սեքսով զբաղվել, ուրեմն համեցեք  KitKat Club:

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերզմների միջև Բեռլինում հիմնադրվել է աշխարհում առաջին Սեքսուալ գիտությունների ինստիտուտը  (Institut für Sexualwissenschaft), որը ի թիվս այլ բաների, ուներ պոռնոգրաֆիայի  լայն հավաքածու: Այս հրապարակայնությունը ոգեշնչել է շատ կաբարեների:  Որոշ գիշերային ակումբներում նույնիսկ սկսել էին հյուրերին օդաշնչման խողովակով կոկաին ուղարկել: Բավական է  միայն ասել, որ ժամանակակից Բեռլինում մարմնավաճառությունը համարվում է օրինական, իսկ դիմակները, ձեռնաշղթաները և մտրակները համարվում են սովորական զենք սեռական ճակատում մարտնչող կանանց համար:

Մակաո (Չինաստան)

Դուք եղել եք Լաս Վեգասի խաղատներում: Ճիշտ ժամանակն է փսրձել Չինաստանի ազարտը: Մակաո քաղաքը, որը գտնվում է Հարավային Չինաստանում, օրինականացրել է խաղային հաստատությունները, որպեսզի մեծ գումարներ վաստակի մեծ պետության համար: Եթե դատենք խաղային բիզնեսի ընդհանուր եկամուտներից, ապա Մակաոն արդեն երկու անգամով գերազանցել է Լաս Վեգասին և ունի աշխարհի ամենամեծ խաղատունը՝Venetian Macau-ն:

Բացի այդ, քաղաքում հաշվվում է ևս 11 խաղատուն, որոնք գտնվում են 11 քառակուսի մղոն տարածքում, որտեղ, ի դեպ, աշխատում են նաև հնագույն մասնագիտության ներկայացուցիչները: Եվ նրանք խոհարարներ չեն: Չնայած նրան, որ մարմնավաճառության մասին չինական օրենքում  կան որոշ հակասություններ, աշխատանքային գործունեության այս տեսակը ավելի թափանցիկ և սիրված է:

Մանամա (Բահրեյն)

Մայրաքաղաք Մանաման համարվում է միջինարևելյան երեկույթների իսկական օազիս:  Այստեղ հաճախ գալիս են հարևան Սաուդյան Արաբիայի բնակիչները, որպեսզի հանգստանան իրենց երկրի խիստ օրենսդրութունից: Մանամայում նրանք կարող են զվարճանալ և կապ հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ (Բահրեյնում մարմնավաճառությունը արգելված է, բայց ունի լայն հասանելիություն):

Մինչ Մանաման համարվում է դեռևս մահմեդական քաղաք իր բոլոր հետևանքներով, բնակչության շուրջ 35%-ը օտարերկրացի են, որոնք դավանում են ավելի լիբերալ մշակութային արժեքներ: Շնորհիվ դրա՝ 2001 թվականից այս երկրի կանայք իրավունք են ստացել ոչ միայն քվեարկել ընտրություններում, այլև՝ մեքենա վարել, ինչը անհավատալի է մահմեդական պետությունում:

Նոր Օռլեան  (ԱՄՆ)

Կրծքերը, գարեջուրը և մարիխուանան այս երբեմնի հյուսիսամերիկյան քաղաքը դարձրել են հայտնի Մարդի Գրա փառատոնի անցկացման վայր: Մարմնավաճառությունը, ֆրանսիական խոհանոցը և հեդոնիզմը փառաբանող այս տոնի առաջին մեղավոր բողբոջը հայտնվել է դեռևս  XIX դարում: Այսօր Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում դուք կգտնեք բազմաթիվ պոռնո խանութներ և բարեր, որպեսզի բավարարեք ձեր «ախորժակը»:

Մարմնավաճառությունը Նոր Օռլեանում խստիվ արգելված է, բայց նրա պատմությունը այս քաղաքում տասնամյակներ գոյություն ունի: Դա կարող է հաստատել սենատոր Դևիդ Վիտտերը, ում անունը նշվել է Քանալ սթրիթի մարմնավաճառուհիներից մեկի հեռախոսագրքում՝ որպես «Ջանասեր տղա»: Քաղաքում ամենուր գովազդում են «կենդանի սեքս շոուները»: Այնպես որ, Նոր Օռլեանում մեղքեր գործում են նույնքան հաճախ, որքան շնչում են:

Մոսկվա (Ռուսաստան)

Ինչ է պատահում, երբ մշակույթը, որը շշալցրել են շատ տասնամյակներ առաջ, խցանահանվում է: Ճիշտ է՝ սկսվում է ձևավորված խելագարություն: Մոսկվայում բոլոր գիշերային ակումբները լցված են աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդկանցով: Եթե դուք երկարատև հարաբերությւոններ եք փնտրում, հոգ չէ, կարող եք անգամ կին գտնել Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում: Չնայած նրան, որ մարմնավաճառությունը արգելված է, աղջիկներ կարելի է գտնել ակումբներում կամ հատուկ կետերում:

«Голодная утка» բարում շաբաթը երեք անգամ կազմակերպվում են կանացի երեկոներ՝ տղամարդկանց երկուժամանոց մերկապարով:  Տղամարդկանց առջև ակումբը իր դռները բացում է միայն այն ժամանակ, երբ վերջին մերկապարողը լքում է բեմը: Բազմաթիվ անգամներ այս վայրը փակել են անպարկեշտության և հանրության առջև սեքսով զբաղվելու պատճառով:

Շարունակելի…

You might also like