Մինչև 30 տարեկան կատեգորիայի շատ զբոսաշրջիկների հետաքրքրությունները լիովին տարբերվում են այլ խմբերի զբոսաշրջիկների հետաքրքրություններից։ Չէ որ 20 տարեկանում ավելի հեշտ է հաղորդակցվել տեղաբնակների հետ, չքնել գիշերը, փորձարկումներ անել տեղական խոհանոցի ուտեստների հետ և բավարարվել համեստ բյուջեով։ Երիտասարդ ճանապարհորդները ցանկանում են ակտիվ հանգիստ, ազատություն և զվարճանքների լայն ընտրանի։ Հենց նման արկածասերների համար YouthfulCities պորտալը ամեն տարի հրապարակում է երիտասարդների համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։
Ավելի քան 10 հազար մարդ ամբողջ աշխարհից մասնակցում է պաշտոնական կայքում առկա հարցմանը։ Յուրաքանչյուր քաղաք գնահատվում է մի քանի չափանիշներով՝ առօրյա կյանքի ասպեկտներ (երաժշտություն, կինո, նորաձևություն, գիշերային կյանք), շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, զբաղվածություն և այլն։
Ստորև ներկայացված են քաղաքները, որոնք զբաղեցրել են ցանկի առաջին 10 հորիզոնականները․
1. Նյու Յորք, ԱՄՆ