Եվրոպայի թոփ-10 ամենամատչելի ուղղությունները
Կազմվել է Եվրոպայում հանգստի համար ամենամատչելի ուղղությունների վարկանիշային աղյուսակը․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Telegraph-ին։
Առաջին տեղը զբաղեցրել է Բուլղարիայի Արևային ափ առողջարանը, որն արդեն տևական ժամանակ առաջատար է նման վարկանիշային աղյուսակներում։ Երկորրդ տեղում Մարմարիսն է, իսկ եռյակը եզրափակում է Ալգարվեն (Պորտուգալիա)։
Առաջին տասնյակում հայտնվել են նաև Կոստա դել Սոլը (Իսպանիա), Կրետեն (Հունաստան), Կոստա Բլանկան (Իսպանիա), Պաֆոսը (Հունաստան), Կորֆուն (Հունաստան), Զադարը (Խորվաթիա) և Սլիման (Մալթա)։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Լիմասոլը (Կիպրոս), Իբիցան (Իսպանիա) և Սորենտոն (Իտալիա)։
Վարկանիշային աղյուսակը կազմվել է ճանապարհորդության համար կարևոր տասը կետերի գների համեմատության հիման վրա․ մեկ գավաթ սուրճը, մեկ շիշ տեղական գարեջուրը, մեկ շիշ Coca-Cola-ն, սրճարանում մեկ գավաթ գինին, մեկ շիշ հանքային ջուրը սուպերմարկետում, արևապաշտպան քսուկը, մոծակասպան միջոցը, երկու հոգու համար երկու ուտեստից բաղկացած ճաշը (առանց խմիչքի) և երեք ուտեստից բաղկացած երկու հոգու համար նախատեսված ընթրիքը (գինիով) ռեստորանում։