Ընտանիքում երեխաների առկայությունը ծնողներին արժենում է մեծ գումարներ՝ դպրոցական էքսկուրսիաներ, մասնավոր ուսուցիչներ, սպորտի և արվեստի պարապմունքներ, հագուստի մշտապես փոփոխումներ և այլն։ Այդ պատճառով արժի խնայել թեկուզ շատ քիչ գումար գոնե ընտանեկան հանգստի ժամանակ։
Զբոսաշրջային Skyscanner պորտալի խմբագիրները հրապարակել են 10 ուղղությունների ցանկ, որոնք հարմար են ընտանեկան հանգստի համար, եթե ունեք ոչ շատ մեծ բյուջե։
1. Ալգարվե, Պորտուգալիա;
2. Մենորկա, Իսպանիա;
3. Բարսելոնա, Իսպանիա;
4. Բրետան, Ֆրանսիա;
5. Էդինբուրգ, Շոտլանդիա;
6. Դիսնեյլենդ Փարիզում, Ֆրանսիա;
7. Եվրոպա-պարկ Ռուստ քաղաքում, Գերմանիա;
8. Կորֆու կղզի, Հունաստան;
9. Լոպուդ կղզի, Խորվաթիա;
10. Մարաքեշ, Մարոկկո։