Ամեն տարի Travel+Leisure ամսագիրը հրապարկում է լավագույն հյուրանոցների, ռեստորանների և տուրիստական ուղղությունների բազմաթիվ ցուցակներ, որոնք հիմնվում են ողջ աշխարհի զբոսաշրջիկների կարծիքների վրա։ Հարցման մասնակիցները գնահատում են այս կամ այն վայրը բազմաթիվ չափանիշներով, որից հետո ամսագրի փորձագետները կազմում են ընթացիկ տարվա իդեալական հանգստի համար վարկանիշային աղյուսակներ։ Ստորև ներկայացված է Travel+Leisure-ի հերթական ցուցակներից մեկը, որը նախատեսված է սիրահարների համար և ներառում է ռոմանտիկ հանգստի համար լավագույն կղզիները։
1. Բորա Բորա, Ֆրանսիական Պոլոնեզիա;
2. Մալդիվյան կղզիներ;
3. Սանտորինի, Հունաստան;
4. Մուրեա, Ֆրանսիական Պոլոնեզիա;
5. Բորակայ, Ֆիլիպիններ;
6. Կաուաի, Հավայան կղզիներ;
7. Սեյշելյան կղզիներ;
8. Մաուի, Հավայան կղզիներ;
9. Կապրի, Իտալիա;
10. Բալի, Ինդոնեզիա։