Թոփ-10 լավագույն միջազգային ավիաընկերություններն աշխարհում
Ավիաընկերությունների հաջողության գրավականը ցանկացած երթուղու ցանկացած կատեգորիայի ավիաուղևորների սպասարկման բարձր մակարդակն է։
Եթե զբոսաշրջիկը մեկնում է էկոնոմ դասով և զգում հարգալից, նրբանկատ և պրոֆեսիոնալ վերաբերմունք, գոհ է մնում մատուցվող սնունդից և հազվադեպ է հանդիպում չվերթի ուշացման կամ հետաձգման, նա հետագայում կրկին իր նախապատվությունը կտա այդ ավիաընկերությանը։ Այդպես ամեն տարի հազարավոր ուղևորներ իրենց կարծիքն են հայտնում ավիաընկերությունների մասին և ընտրում լավագույնները։
AirHelp ընկերությունը, որը զբաղվում է ուղևորների փոխհատուցմամբ, հրապարակել է իր վերջին ուսումնասիրության արդյունքները։ Հիմնվելով իրենց հաճախորդների կարծիքների վրա՝ AirHelp-ի փորձագետները ուսումնասիրել են 100 միջազգային ընկերություն և կազմել աշխարհի 10 լավագույն ավիաընկերությունների ցանկը։
1. Qatar Airways;
2. Lufthansa;
3. Etihad Airways;
4. Singapore Airlines;
5. South African Airlines;
6. Austrian Airlines;
7. Aegean Airlines;
8. Qantas;
9. Air Malta;
10. Virgin։