Նոր քաղաքը ուսումնասիրելու լավագույն եղանակը հետիոտնային էքսկուրսիաներն են․ հենց նման տուրերի շրջանակներում ճանապարհորդները կարող են տեսնել տեսարժան վայրեր, ծանոթանալ տեղաբնակներին և նույնիսկ համտեսել ավանդական խոհանոցի ուտեստներ։
Travel+Leisure զբոսաշրջային ամսագիրը իր ընթերցողների հետ կիսվել է աշխարհում լավագույն հետիոտնային էքսկուրսիաների ցանկով։
1. Ֆոտո սաֆարի Ամստերդամով՝ պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ (սկսած $23 դոլարից);
2. Խոհարարական տուր Քեյփթաունի Բո Կաապ թաղամասում;
3. Ծանոթություն հավայան Մաուի կղզու բնիկների, նրանց պատմության և ավանդույթների հետ (սկսած $22 դոլարից);
4.Ծանոթություն Մելբուռնի փողոցային արվեստի հետ (սկսած $51 դոլարից);
5. Եվրոպայի գաստրոնոմիկ մայրաքաղաքի՝ Փարիզի խոհարարական ավանդույթները ($100 դոլար);
6. Էքսկուրսիա Փարիզով շոկոլադի սիրահարների համար պրոֆեսիոնալ շոկոլադյեի ուղեկցությամբ (սկսած $112 դոլարից);
7. Երթուղի՝ սերիական մարդասպանների, վամպիրների, ուրվականների, գեզերմանագողերի, ավազակների և ծովահենների հետքերով Ֆիլադելֆիայում (սկսած $20 դոլարից);
8. Ստորգետնյա էքսկուրսիա Պորտլենդում (սկսած $17 դոլարից);
9. Անհավանական փաստեր 1906 թվականի երկրաշարժի, Խիժկոկի կյանքի և ջազի պատմության մասին Սան Ֆրանցիսկոյի անվճար քաղաքային էքսկուրսիայում;
10. Պատմական տուր Վաշինգտոնով, որը չի ներառում համաշխարհային ճանաչում ունեցող հուշարձանների և արձանների դիտումը։