Բարսելոնայի կենտրոնի թոփ-10 լավագույն հյուրանոցները
Telegraph-ն առաջարկում է հանգստանալ Բարսելոնայի լավագույն հյուրանոցներում՝ անկախ նրանից, որ քաղաքի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկներից և ամեն կերպ պայքարում են նրանց դեմ։
Տարեցտարի Իսպանիան ճանաչվում է ամռան ամենապոպուլյար ուղղություններից մեկը։ Եվ գնալով ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ նախընտրում են այդ երկրի ոչ թե լողափնյա առողջարանները, այլ՝ հարուստ մշակույթով ու պատմական վայրերով խոշոր քաղաքները։
Իսպանիայի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը Բարսելոնան է։ Չնայած լողափի առկայությանը՝ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են բնակվել Կատալոնիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում։ Այդ պատճառով բրիտանական Telegraph պարբերականի փորձագետները կազմել են Բարսելոնայի լավագույն 10 հյուրանոցների ցանկը, որոնք գտնվում են Լա Ռամբլայի,Պասսաժա դե Գրասիայի, Գոթական թաղամասի և Հին քաղաքի մոտ։
1. Hotel Bagués;
2. Hotel Jazz;
3. Hotel Pulitzer;
4. Catalonia Portal de l”Angel;
5. Hotel 1898;
6. Le Meridien Barcelona;
7. Hotel Neri;
8. Mercer Hotel Barcelona;
9. NH Collection Barcelona Gran Hotel Calderón;
10. Cotton House Hotel։