Թոփ-10 լավագույն ուղղությունները բեքփեքերների համար
Բեքփեքերները մարդիկ են, ովքեր ճանապարհորդում են քիչ գումարով, առանց տուրօպերատորների օգնության և մեծ ուսապարկերով։
Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում մեծացել է բեքփեքերների թիվը։ Այս զբոսաշրջիկները քայլում են, օգտվում ցանկացած տիպի տրանսպորտային միջոցից, ավտոստոպից, նախընտրում բնակվել մատչելի մոթելներում, հոսթելներում և նույնիսկ տեղաբնակների տներում։
Հատուկ բեքփեքերների համար ամերիկյան Hello պարբերականի փորձագետները կազմել են լավագույն ուղղությունների ցանկը, որոնք իդեալական են նրանց կենսակերպի և ճանապարհորդության համար։ Ստորև ներկայացված են ցանկի առաջին տասը հորիզոնականները։
1. Ունավատունա (Շրի Լանկա);
2. Կատմանդու հովիտ (Նեպալ);
3. Բոգոտա (Կոլումբիա);
4. Իսլանդիա;
5. Կո Լանտա (Թայլանդ);
6. Պալավան (Ֆիլիպիններ);
7. Օմետեպե (Նիկարագուա);
8. Կամբոջա;
9. Բոլիվիա;
10. Տալլին (Էստոնիա)։