HSBC-ն` աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկը, հրապարակել է լավագույն երկրների նոր ցանկը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դուրս գալ իրենց երկրի սահմաններից։
Ամենամյա վարկանիշային աղյուսակը կազմվել է ավելի քան 150 երկրի ուսումնասիրությունից և 27 500 մարդու հարցումից հետո, ովքեր տեղափոխվել են ապրելու և աշխատելու օտար երկրում։ Բոլոր երկրները դիտարկվել են հետևյալ չափանիշներով՝ կյանքի և պրոֆեսիոնալ գործունեության համար հարմարավետ պայմաններ, տեղաբնակների վերաբերմունքը գաղթականների հադեպ, անվտանգության մակարդակ և այլն։
Ստորև ներկայացված են HSBC-ի վարկանիշային աղյուսակի առաջին 10 հորիզոնականները․
1. Սինգապուր;
2. Նորվեգիա;
3. Նոր Զելանդիա;
4. Գերմանիա;
5. Նիդեռլանդներ;
6. Կանադա;
7. Ավստրալիա;
8. Շվեդիա;
9. Ավստրիա;
10. ԱՄԷ։