Հուլիսի 8-ին Տոկիոյի կենտրոնում կբացվի Տիեզերքի թանգարան, որի նպատակն է ծանոթացնել այցելուներին տիեզերքի հրաշալիքների հետ: Այն կունենա ինը բաժին և լի կլինի ինտերակտիվ զվարճանքներով:
Առաջին սրահում զբոսաշրջիկները կարող են վայելել Տիեզերքի 3D-քարտեզը, որը ցուցադրում է նրա զարգացումը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: «Թատրոնում» այցելուները կտեսնեն Երկիրը այնպես՝ կարծես գտնվում են միջազգային տիեզերական կայանում. հայտնում է Go Tokyo-ն: Խաղային տարածքում կարելի է շարժել աստերոիդները, գործարկել արբանյակներ, շարժվել գալակտիկաների միջով և ուսումնասիրել մոլորակներ:
Ճապոնացիների գիտնականների ստեղծած լաբորատորիան հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին վերածվել տիեզերքի հետազոտողների: Թանգարանը բաց կլինի ամեն օր 11:00-ից 21:00-ն: