Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր (634մ) «Երկնային ծառ» հեռուստաաշտարակը: Ռադիո և հեռուստահեռարձակումը աշտարակի հնարավորությունների ընդամենը մի մասն է: Աշտարակը զվարճանքի և առևտրի հսկայական համալիր է: Սպասվում է, որ հեռուստաաշտարակն օրական կայցելի մոտ 200 հազ. մարդ, իսկ տարեկան՝ մոտ 25 մլն:
«Երկնային ծառ»-ի այցելուները կարող են բարձրանալ 350մ բարձրությամբ տեղակայված դիտարկման հրապարակ: Այստեղ գործում է նաև ռեստորան, որի հատակը պատրաստված է հատուկ ապակուց:
Հեռուստաաշտարակի բացման մուտքի տոմսերը վաճառվել էին բացումից մի քանի ամիս առաջ: Ինչպես գրում է Ռիա Նովոստին, սպառվել են անգամ մինչև հուլիս ամիսը ներառյալ աշտարակի մուտքի տոմսերը:
Հեռուստաաշտարակի ներքևում գործում է հսկայական ակվարիում, ուր բնակվում են 10 հազ. ձկնատեսակներ: Դե իսկ հեռուստաշտարակի տոնավաճառում գործում են ավելի քան 300 խանութներ և ռեստորաններ:
«Երկնային ծառ» հեռուստաշտարակի կառուցումը մեկնարկել է 2008թ. հուլիսին: Կառուցմանը մասնակցել են 580 հազ.մարդ: Կառուցման համար ծախսվել է 812 մլն. դոլար: / Civilnet