Տոկիոյի տաքսիներում կհայտնի ազդանշան մոռացկոտ ուղևորների համար: Kokusai Motorcars տաքսոմոտորային ընկերության ավելի քան 3 հազար ավտոմեքենաները կունենան հատուկ սարք, որը ազդանշան կթողնի բոլոր այն դեպքերում, երբ ուղևորը, իջնելով մեքենայից, որևէ բան կթողնի նստատեղին: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ 500 դոլար արժողությամբ սարքի հավաքածուն ներառում է չորս տեսախցիկ, որոնք ֆիքսում են տաքսու ետևի նստատեղի պատկերը տարբեր ռակուրսներից ուղևորի նստելուց առաջ և հետո:
Բոլոր ավտոմեքենաներում կհայտնվեն նշաններ, որոնք կնախազգուշացնեն ազդանշանային նոր համակարգի մասին: Անցած տարի Տոկիոյի ոստիկանություն է հանձնվել 210 հազար իր, որոնք ուղևորները մոռացել են ավտոմեքենայի մեջ: Ենթադրվում է, որ Kokusai Motorcars ընկերության ձեռնարկած միջոցները կազատեն ոստիկաններին ավելորդ աշխատանքից և կբարձրացնեն Տոկիոյի տաքսիների հեղինակությունը: