Սիրահարների օրը ճապոնական մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ հատուկ միջոցառումներ` երեկույթներ, համտեսումներ և համերգներ: Դրանցից որոշները կլինեն հատկապես անսովոր և կրեատիվ: Այսօր Տոկիոյի Keiyo երկաթգծի գնացքներում կհայտնվեն գույնզգույն սրտերի տեսքով բռնակներ: Իսկ քաղաքային Sunshine ակվարիումում կարելի է կերակրել սկատներին… մսե սրտերով, որոնք ներկված են վառ կարմիր գույնով: Տոկիոյի հեռուստաաշտարակի դիտահրապարակում էլ ժամը 16:00-ից սկսած բոլոր սիրահար զույգերին, ովքեր կբարձրանան նրա գագաթը, կստանան վարդերի փունջ: Իսկ Roppongi Hills թաղամասի ծառուղիներում բոլոր ծառերը կզարդարեն կարմիր լապտերներով. հյուրերը կարող են զբոսնել և այցելել բազմաիթվ սրճարաններից մեկը: FCCJ սրահում հատուկ բոլոր սիրահարների համար Տոկիոյի սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ամենառոմանտիկ դասական ստեղծագործությունները: Իսկ Las Chicas ակումբում միայնակ սրտերի համար կանցկացվի դիմակահանդես, որը խոստանում է նոր հաճելի ծանոթություններ: