Ճապոնական կայսրերի պաշտոնական և գլխավոր նստավայր առաջին անգամ կթողնեն զբոսաշրջիկների․ Տոկիոյում կայսերական պալատի սրահները զբոսաշրջիկները կարող են տեսնել 2014 թվականի գարնանը։ Նախկինում հասարակության համար բաց է եղել պալատին կից այգու միայն մի մասը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ պալատում շրջագայությունները նախատեսված են մայիսի 24-ին և 25-ին։
Ենթադրվում է, որ յուրաքանչյուր օրը կանցկացվի երեք խմբակային էքսկուրսիա, որոնցից յուրաքանչյուրին կարող է մասնակցել շուրջ 50 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այցելուներին կցուցադրվի բանկետային դահլիճը, ընդունելությունների սրահը, ինչպես նաև՝ պետական դահլիճը, որտեղ անցկացվում են ճապոնական կայսրերի թագադրման արարողությունը, երկրի վարչապետի նշանակումը և օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնումը։
Պետական դահլիճ մուտքը փակ կլինի, բայց զբոսաշրջիկները կարող են տեսնել նրա կահավորանքը հարակից միջանցքից։ Դեպի պալատ էքսկուրսիաները նվիրված են Ակիհիտո կայսեր 80-ամյակին։ Ակնկալվում է, որ զբոսաշրջիկներին կրկին պալատ կթողնեն հաջորդ տարվա աշնանը։ Տուր ամսաթվերը կհայտարարվեն առանձին։