Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Կորնուոլա շրջանում կան շատ վայրեր, որոնցից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի ծովը։ Դրանցից մեկը, բավականին անսպասելիորեն, վերջերս դրվել է վաճառքի։ Հասարակական զուգարանի սեփականատերերը Լա Մանշ նեղուց բացվող շքեղ տեսարանով սանհանգույցը գնահատել են 94 հազար GBP։
46 քառակուսի մետր մակերեսով հասարակական զուգարանը գտնվում է Կորնուոլայի Չարլսթաուն արվարձանում և վաճառքի է դրվել Clivе Emson աճուրդում։ Լոտի նախնական գումարը 74 հազար GBP-ից 94 հազար GBP է։ Աճուրդի ներկայացուցիչները կարծում են, որ հասարակական զուգարանը Կորնուոլայի վաճառքի դրված ամենալավ վայրն է։