Ճանապարհորդների ավելի քան 70%-ը երբեք չի օգտվում հյուրանոցային մինի բարերից․ պարզել են GO Airport Express-ի և The GO Group, LLC-ի մասնագետները։ Իսկ 20%-ը հայտարարել է, որ երբեմն-երբեմն բացում է համարի սառնարանը։ Եվ միայն 4%-ն է մշտապես օգտվում այդ ծառայությունից։
Հարցումը անցկացվել է ավելի քան 733 ճանապարհորդների շրջանում։ Որոշ մասնակիցներ նշել են, որ մինի բարերում առկա խորտիկները և խմիչքները շատ թանկ են համարում։ Երբեմն ճանապարհորդները օգտվում են սառնարաններից իրենց փաստաթղթերը պահելու համար։ Տղամարդիկ առավել հաճախ մինի բարից վերցնում են ալկոհոլ (27%), կանայք նախընտրում են շշալցված ջուր (47%), ընդեղեն և հացահատիկային բատոններ։
«Ժամանակակից զբոսաշրջիկները դարձել են ավելի փորձառու և գիտակից ծախսերի և առողջ կենսակերպի հարցում։ Այդ պատճառով հյուրանոցները պետք է վերանայեն մինի բարերում եղած ապրանքները՝ կախված հյուրերի նաասիրությունից»,—նկատել է Ջոն Մակկարտին՝ GO Airport Express-ի ղեկավարը։