Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում է թանգարանային օրը՝ Museum Selfie ակցիան, որի շրջանակներում տարբեր երկրներում թանգարաններ այցելողները իրենց լուսանկարում են ցուցանմուշների ֆոնին և այդ լուսանկարները տեղադրում են սոցիալական կայքերում հետևյալ հեշթեգով՝ #museumselfie: Հարյուր հազարավոր մարդիկ մեծ ոգևորությամբ ընդունեցին այդ գաղափարը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերեցին թանգարաններում նկարվող լուսանկարների ստեղծմանը: #museumselfie հեշթեգով արդեն բազմաթիվ տարատեսակ թանգարանային ինքնանկար կա: Ակցիային մասնակցում են հազարավոր թանգարաններ. ամենաայցելվող հանրաճանաչ թանգարաններից սկսած, մինչև` փոքրիկ և շրջանային թանգարանները: Museum Selfie օրվա նպատակը ամբողջ աշխարհի թանգարանները մասսայականացնելն է: