Հայտնի «Աստղային պատերազմներ» սագայի երկրպագուները նախապես գնել են երկար սպասված 7-րդ մասի ցուցադրման տոսմերը, որի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ֆրանսիական Air France ավիափոխադրողի ուղևորների բախտը ավելի է բերել․ նրանց հնարավորություն է տրվում դիտել սիքվելը 2 օր շուտ։
Ֆիլմը կցուցադրվի դեպի Փարիզ 4 տրանսատլանտյան չվերթներ իրաանացնող ինքնաթիռներում․ Սան Ֆրանցիսկոյից AF083-ում, Լոս Անջելեսից AF065-ում, Նյու Յորքից AF011-ում և AF009-ում։ Այս չվերթներից որևէ մեկի տոմս գնել ցանկացողները պետք է ամրագրեն տեղերը մինչև դեկտեմբերի 10-ը և լրացնեն գրանցաթերթիկը ավիաընկերության կայքում։