Ճապոնական Cera Travel ընկերությունը Կիոտոյից գործարկել է «սոլո» հարսանիք չամուսնացած կանանց համար: Հաճախորդներին առաջարկում են վայելել «զվարճանք և գլամուր», որոնցով բնութագրվում են նման արարողությունները՝ առանց պաշտոնական ամուսնության անհրաժեշտության:
Ծառայությունը ներառում է հարսանեկան զգեստի փորձումը (ավանդական սպիտակի կամ գեյշայի ոճի), տոնական փնջի ընտրությունը, այցելությունը վարսահարդարի և դիմահարդարի մոտ, ինչպես նաև՝ հրաշալի գիշեր հյուրանոցում: Բացի այդ, հարսնացուն կարող է ընտրել տղամարդու թեմատիկ ֆոտոսեսիայի համար: «Սոլո» հարսանիքի արժեքը կազմում է $2,8 հազար դոլար: Նախագիծը մեկնարկել է հունիսին, և այդ ժամանակից ի վեր ծառայությունից օգտվել է տասը կին: «Սա իսկապես եզակի փորձ է, և մենք իսպակես շատ հպարտ ենք»,–հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը:
Cera Travel -ը իր նպատակային լսարան է համարում միայնակ կանանց, ովքեր որոշել են չհետևել ավանդական ճապոնական ամուսնական ձևին և զբաղվել իրենց կարիերայով. նշվում է հոդվածում: Ծառայությունը նաև նախատեսված է ամուսնալուծված կանանց համար՝ հնարավորություն տալով նրանց իրենց կրկին զգալ յուրահատուկ: Գիշերը հյուրանոցում «նախատեսված չէ» ֆոտոսեսիային մասնակցող տղամարդ-մոդելի ներկայությունը, բայց ընկերությունում նշում են, որ հաճախորդները հաճախ իրենց հետ բերում են իրենց բոյֆրենդներին: